Կյանքում լինում են պահեր, երբ պետք է արագ հաղթահարել հոգեկան ցավն ու շարժվել առաջ։ Կա մի պարզ միջոց, որ օգնում է վերափոխել բացասական էմոցիաները։

Երբ դուք ցավ եք զգում, 5 րոպե տրամադրեք ձեզ՝ բղավելու, լացելու, ջարդուփշուր անելու համար. բացասական էմոցիան զգացեք այնքան ինտենսիվ, որքան հնարավոր է, բայց ուղիղ 5 րոպե հետո դադար տվեք և ձեր տխրությունն օգտագործեք որպես ակտիվ գործունեության շարժառիթ։

Մեր բոլորի մոտ լինում են ժամանակներ, երբ տխրում ենք, խանդում, նախանձից խենթանում, կարոտում սիրելիներին, ընկնում դեպրեսիայի մեջ, երբ մեզ թվում է, որ աշխարհը կործանվում է։ Այս բոլոր զգացումները կարող են մարդուն այցելել ժամանակ առ ժամանակ, կարող են գալ նաև այն ժամանակ, երբ մենք ամենաքիչն էինք սպասում այդպիսի հարվածի։

Շատերը կարծում են, որ բացասական զգացումները կարելի է արհամարհել։ Փիլիսոփաներն ու հոգեբանները գլուխ են ջարդում այն հարցի վրա, թե ինչպես ազատվել բացասական էմոցիաներից։

Ճշմարտությունն այն է, որ առանց ցավի ուրախություն չի լինում։ Եթե մենք բոլորս ամեն ինչից միշտ գոհ լինեինք, կյանքը մեզ բավականին միապաղաղ կթվար։ Ոչ ոք ունակ չէր լինի ինչ-որ բան զգալու։

Իրականում անպայման չէ ունենալ բացարձակապես դրական մտքեր։ Դրական մտածողությունը մի կողմ է մղում ցավը, իսկ դա նշանակում է՝ մեր խնդիրն ավելի խորն է գնում մեր մեջ։

Եթե չաշխատեք բացասական էմոցիաների վրա, դրանք ամենուր կհետևեն ձեզ՝ թունավորելով ձեր կյանքը։

  • Հասկացեք, որ հենց հիմա դուք լցված եք բացասական էմոցիաներով և ցավով։
  • Եթե տխրում եք, ձեզ հետ պատահած դեպքը կամ պատմությունը գրեք թղթի վրա, պատմեք ուրիշ մարդկանց, որ դժվարություններ ունեք։ Հնարավոր է՝ դուք մենակ չեք ձեր զգացումներում, մարդիկ կարող են հասկանալ ձեզ։
  • Եթե ինչ-որ մեկին կարոտում եք, գրեք այն մասին, թե ինչպես է այդ մարդը ձեզ ոգևորում։ Հնարավոր է՝ դրանից հետաքրքիր պատմություն դուրս գա։
  • Եթե չեք սիրում մեկին, կարդացեք նրա սիրելի գիրքը։ Միգուցե դա ձեզ օգնի ավելի լավ հասկանալ այդ մարդուն։
  • Եթե նախանձում եք մեկին, այդ էներգիան ուղղեք սովորելու մի հմտություն, որով այդ մեկը ձեզ գերազանցում է։ Միգուցե մի օր դուք նրանից ավելի լավը դառնաք։
  • Եթե ձեզ այցելում են մահվան մասին մտքեր, պարզապես բարի գործ արեք, օգնեք որևէ մեկին։ Դուք կզգաք ուժերի մեծ ներհոսք և կենսուրախություն, կլցվեք կյանքով, կզգաք, որ կան մարդիկ, ովքեր ունեն ձեր կարիքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել