Երեկ համացանցում տեսանյութա տարածվել, որի վերնագիրն է` նոր ոստիկանապետը թիկնապահներ չունի:
Բացում ես տեսանյութը, հա, իրականում թիկնապահ չունի, մի հատ մեծ ջպովա դուրս գալիս, ու դուրս գալուց իրա համար ճանապարհ են բացում, երթևեկություն են կանգնացնում, ու մի երեք հոգի ոստիկան չեստ են տալիս ու էդ ամենը «շաաաաատ պատահական» նկարահանվել է:
Իհարկե, պարզ է, թե սա ինչ PR քայլ է, բայց Օսիպյանի դեպքում սենց տեսանյութ տարածելն ու փորձել դրանից օգուտ քաղել՝ բոչկա գլորելով, ուղղակի սրիկայություն է ու ոչ տղամարդավարի:
Օսիպյան ջան, ուզում ես ապացուցես, որ ժողովրդավա՞ր ես, ուրեմն ճանապարհներն էլ փակել մի տուր ու, վապշե, դա ապացուցելու լիքը շանս ես ունենալու, կարաս ավելի պատվով ու տղամարդավարի անես:
Իսկ իրականում` զզվելի, տհաճ ու անիմաստ տեսանյութի տարածում էր, ու ափսոս էր էդ փողը, որ էդ տեսանյութի տարածման համար օգտագործվել է:
Ինչպես կասեր 14-ամյա սիրո մասին ստատուս գրող աղջիկը, հասկացողը հասկացավ: