«Ես հորս սիրելին էի և ապրում էի այդ գիտակցման վայելքով: Մի հարցրեք, թե որտեղից գիտեմ, զավակներն այդ անպայման իմանում են, հայրս սիրում էր նաև քույրերիս, բայց ես միակն էի նրա սրտում, միայն ես էի քույրերիցս անկեղծ որդիական զգացմունքներ տածում հորս նկատմամբ: Հիշում եմ Պոմպեոսի պատվին հորս կազմակերպած խնջույքը: Ես այն ժամանակ յոթ տարեկան էի և խնդրում էի հորս՝ փարավոնին, որ թույլ տա մասնակցեմ այդ խնջույքին, ես ուզում էի մոտիկից ճանաչել այդ պատվասեր հռոմեացիներին: Հայրս միշտ էլ ինձ զիջում էր, այս անգամ էլ զիջեց՝ թույլատրելիի սահմանը չխախտելու պայմանով: Այդ ժամանակ ամեն վայր Հռոմի պրովինցիա էր համարվում, իսկ ես Հռոմին ու հզոր հռոմեացիներին ուսումնասիրում էի դեռ մանկուց»:

 

«Իմ հանգուցյալ թագուհի մորը նույնպես Կլեոպատրա էին կոչում, և ես հպարտությամբ եմ կրում նրա անունը, բայց ես իմ անվամբ հպարտանում եմ բոլոր դեպքերում, քանի որ այն գալիս է մեծն Ալեքսանդրի քրոջ անունից, անունս նշանակում է «Փառք նրա նախնիներին»: Ես ապրել և գահակալել եմ այդ պատգամին հավատարիմ մնալով, իմ կատարած բոլոր գործերը եղել են հանուն Եգիպտոսի և հանուն նախնիներիս ժառանգության պահպանման: Մեր՝ Պտղոմեոսներիս տոհմի բոլոր կանայք կրել են Կլեոպատրա, Բերենիկա և Արսինոյա անունները, դրանք գալիս են Մակեդոնիայից՝ մեծն Ալեքսանդրի տոհմից: Մենք չորս քույր էինք, մեծ քույրս և ես կրում էինք Կլեոպատրա անունը, իսկ մյուս երկու քույրերս՝ Բերենիկա և Արսինոյա անունները: Մեզանից հետո փարավոնն այլ երեխաներ էլ ունեցավ, մորս՝ թագուհու մահից հետո փարավոնը կնության առավ նաև ուրիշ կնոջ, հենց նա լույս աշխարհ բերեց Արսինոյային և երկու եղբայրներիս: Հետո նա նույնպես մահացավ՝ հորս ամուր թողնելով, որից հետո փարավոնը երբեք չամուսնացավ, բայց ես չսիրեցի ու չընդունեցի ո´չ այդ նոր կնոջը, ո´չ էլ քրոջս՝ Արսինոյային: Նա գեղեցկուհի էր, բայց և այնպես գոռոզ էր ու նախանձ»:

«Ես Պտղոմեոսների դինաստիայի յոթերորդ Կլեոպատրան եմ, թագուհին և աստվածուհին Եգիպտոսի, իմ հայրը փարավոն Պտղոմեոս Նեոս Դիոնիսոսն է, ես սիրում էի իմ հորը: Ես Պտղոմեոս Կեսարի, Հելիոս Ալեքսանդրի, Սելենե Կլեոպատրայի և Պտղոմեոս Ֆիլադելֆոսի մայրն եմ եղել: Իմ առաջին ամուսինն է եղել Հուլիոս Կեսարը, իսկ վերջինը՝ Մարկոս Անտոնիոսը»:

Ըստ Մարգարետ Ջորջի «Կլեոպատրայի հուշերը» ուսումնասիրության 
Լուսանկարում՝ Կլեոպատրայի դերը մարմնավորել է Քրիստին Քրեյքը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել