Ուստի համարձակ դիմենք Աստծուն այն վստահությամբ, որ եթե մի բան խնդրենք ըստ նրա կամքի, նա կլսի մեզ։ Եվ երբ գիտենք, թե նա լսում է մեր խնդրանքները, ապա գիտենք նաև, թե կստանանք այն, ինչ խնդրում ենք նրանից։ Երբ մեկը տեսնի, որ իր հավատացյալ եղբայրներից մեկը գործել է մի մեղք, որ մահացու չէ, թող աղոթի Աստծուն, որ կյանք տա նրան։ Այս ասում եմ միայն նրանց համար, ում մեղքերը մահացու չեն, որովհետև մահացու մեղքեր էլ կան, որոնց համար չեմ ասում, որ աղոթի։Ամեն անիրավություն մեղք է, բայց ամեն մեղք մահացու չէ։
Գիտենք, ով որ Աստծուց է ծնված, չի մեղանչում. Աստծուց ծնվածը՝ Քրիստոսը, նրան պահում է, և Չարը չի մոտենում նրան։ Թեկուզ ամբողջ աշխարհը ենթակա լինի Չարին, մենք գիտենք, որ Աստծուց ենք։ Եվ գիտենք, որ Աստծու Որդին եկավ և բացեց մեր մտքերը, որպեսզի ճանաչենք ճշմարիտ Աստծուն։ Մենք միացած ենք ճշմարիտ Աստծուն և նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Նա՛ է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը։
Որդյակնե՛ր, դուք ձեզ հեռո՛ւ պահեցեք կուռքերից։
(Հովհաննես առաքյալի առաջին նամակը 5:14-21)