Armenpress.am-ը գրում է.

Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը հանդես է եկել հայտարարությամբ, որով ուսանողներին կոչ է արել տուրք չտալ գործադուլ և դասադուլ անելու հայտարարություններին և սպասել ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից նախատեսվող օբյեկտիվ և իրավական լուծումների: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի պետական համալսարանի ռեկտորատից։

Հայտարարության մեջ նշված է. «Հարգելի՛ ուսանողներ, Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը հորդորում է Ձեզ ամփոփիչ ատեստավորման քննությունների նախաշեմին ապահովել ուսումնական բնականոն գործընթաց՝ չհետևելով անհարկի հայտարարությունների և չենթարկվելով սադրանքների, որովհետև ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը, հանդես գալով հայտարարությամբ, առաջնահերթ լուծելի խնդիրներից է համարել նաև ՇՊՀ-ում ստեղծված իրավիճակը:

Ուստի կոչ ենք անում այս պատասխանատու ժամանակաշրջանում տուրք չտալ գործադուլ և դասադուլ անելու հայտարարություններին և սպասել նախարարության կողմից նախատեսվող օբյեկտիվ և իրավական լուծումների»:

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն, իր առաջին աշխատանքային օրն ամփոփելով, առաջնահերթ է համարել Շիրակի պետական համալսարանի ռեկտորի շուրջ ստեղծված իրավիճակը: 

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի կողմից կատարված ենթադրյալ չարաշահումներիվերաբերյալ ԶԼՄ առանձին հրապարակումները ՀՀ Շիրակի մարզի դատախազությունիցուղարկվել են ՀՀ ոստիկանության«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան,այս մասինհայտնել էին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

«Շիրակի պետական համալսարանի ռեկտորի կողմից կատարված ենթադրյալ չարաշահումներիվերաբերյալ ԶԼՄ առանձին հրապարակումները ՀՀ Շիրակի մարզի դատախազությունիցուղարկվել են ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին՝ դրանցում զետեղվածտեսագրությունը և առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակողտեղեկությունները ստուգելու, քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանվածկարգով նյութեր նախապատրաստելու նպատակով»,-  նշել էին ՀՀ դատախազության հանրայինկապերի բաժնից:

Շիրակի պետական համալսարանի ուսանողները բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ պահանջելով Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հեռացումը

Բողոքի ակցիան կազմակերպելու որոշումը կայացվել է մայիսի 4-իներբ պարզ է դարձելոր բուհի ռեկտորն աշխատանքից ազատել է պրոռեկտոր Անահիտ  Ֆարմանյանին:

Մեկ ամիս առաջ նա աշխատանքից ազատել էր նաև բուհի դասախոսներ Գագիկ ՀամբարյանինՀովհաննես Խորիկյանին:

Նրանք դեռ 2017 թվականի սեպտեմբերին բաց նամակով խոսել էին  Մինասյանի չարաշահումերի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել