Երգչուհի Ռիհաննայի երկրպագուին Լոս Անջելեսի ոստիկանությունը բերման է ենթարկել այն բանից հետո, երբ նա իր իրերով հանդերձ երգչուհու տուն է ներթափանցել։ Նրան մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է The Sun-ը։

Էդուարդո Լեոնին մայիսի 10-ին գտել է Ռիհաննայի օգնականը։ 26-ամյա տղամարդն ինչ-որ կերպ անջատել է առանձնատան ազդանշանային համակարգը և մի ամբողջ օր ներսում անցկացրել։ Նա իր հետ բերել էր իրերը, տեղադրել դրանք և նույնիսկ լիցքավորել հեռախոսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել