Գերեզմաններում պահվում են ոչ միայն մարդկանց մնացորդները, այլև բազմաթիվ խորհրդավոր գաղտնիքներ ու հանելուկներ՝ թողնված մեր նախնիների կողմից: Այնտեղ կարելի է գտնել գեղարվեստական արժեքներ, հնագույն իրեր:
Մահվան սիբիրյան դիմակներ

2015 թ. Քեմերովյան մարզի հնագույն գերեզմաններից մեկում գիտնականները գտան 20 գիպսե դիմակ: Գերեզմանը պատկանում էր տաշտիկ անհայտ ազգության զինվոր ներկայացուցիչներին, որոնք հսկում էին նախկին Սիբիրյան տարածքի մեծ մասը մ.թ.ա. 300-500 թթ.: Այն գտնվում էր գետնի խորքում և պատսպարված էր քարե պատնեշներով ու տանիքով: Գերեզմաններին փորելով հասնելու համար գիտնականներին և հնագետներին հարկավոր է եղել երկու տարի: Գերեզմանում հայտնաբերել են 30 մարդու մնացորդներ, որոնք զմռսվել են, ապա կտորից և կաշվից պատրաստված մանեկենների մեջ դրվել: «Մահվան դիմակները» փակում են մանեկենների դեմքերը: Ուսումնասիրողների համար անակնկալ էր այն, որ այդ դիմակները եվրոպական դիմագծերով էին օժտված: Գերեզմանի տարածքում հայտնաբերվել են նաև երեխաների մնացորդներ, սակայն նրանց դեմքերը դիմակներով ծածկված չէին: Գիպսը, որից պատրաստվել էին դիմակները, փափուկ նյութից էին, այդ պատճառով էլ դիմակներն ամբողջությամբ չեն պահպանվել և մասամբ քայքայվել են: Սակայն մասնագետները կարծում են, որ այդ մնացորդներից այսօր հնարավոր է ստանալ ամբողջական դիմակներ:
Բուդդայի գանգ

Կա վարկած, որ 1000-ամյա սնդուկում, որը հայտնաբերվել է Չինաստանի տաճարներից մեկի տակ գտնվող գերեզմանոցում, գտնվում է Բուդդայի գանգի մի կտոր: Սունդուկի մեջ ոչ միայն գանգն է, որն, ամենայն հավանականությամբ, Բուդդայինն է, այլև այնտեղ գտնվում են այլ բուդդայական սրբերի ոսկրեր: Հին սնդուկը պատրաստված է կարմիր սանդալի ծառից և պատված է թանկարժեք մետաղներով ապակիով, ագաթով և լազուրով: Հայտնաբերված արձանագրությունները վկայում են, որ այն պատրաստվել է Սուն դինաստիայի Զենզոնգ կայսեր իշխանության օրոք:
Սնդուկը երկաթե արկղում էր գտնվում, որն էլ իր հերթին քարե արկղում էր գտնվում: Ըստ լեգենդի՝ երբ Բուդդային զմռսել են, Հնդկաստանի Աշոք արքան որոշել է սրբի մարմինը 84 մասի բաժանել: Չինաստանին այդ մասերից 19-ն է մնացել, որոնց թվում Բուդդայի գանգի ոսկրերն են: Այդ մնացորդներն այլ տաճարում են պահպանվել, որն այնուհետև ավիրվել է ռազմական գործողությունների պատճառով:
Մեդիչի գերեզմանի գաղտնիքները

2004 թ. հնագետները դեռևս անհայտ գերեզման հայտնաբերեցին, որը մի ժամանակ պատկանել է Մեդիչի հզոր իտալական ընտանիքին: Բժիշկ-մասնագետներն այնտեղ հայտնաբերել են, որ Մեդիչիի վերջին առաջնորդի՝ Ջան Գաստոնեի մարմինը թաղվել է առանց գլխի: Փորձելով գտնել մարմնի մյուս մասերը՝ գիտնականները գաղտնի սենյակ են գտել Ֆլորենցիայի Սան-Լորենցո եկեղեցում, այնուհետև հայտնաբերել են աստիճաններ, որոնք դեպի գաղտնի գերեզման են տանում:
Գաղտնի սենյակը մեկ մեծ գերեզման էր պարունակում, որում Գաստոնեի մարմինն էր, և ութ մանկական գերեզմաններ: Երեխաների բոլոր ոսկորները ռախիտի նշաններ ունեին, որն, ամենայն հավանականությամբ, առաջացել է սննդակարգում վիտամին D-ի պակասից:
Հիսուսի ամենահին պատկերը

Վերջերս պարզ է դարձել, որ եգիպտական գերեզմաններից մեկում գտնվում է մի իր, որը միգուցե Հիսուսի առաջին պատկերն է: Խորհրդավոր ստորգետնյա նկուղում մի ժամանակ հնէաբանները 45 տոննա քար գտան: Գերեզմանոցի պատերը պատված էին ներկի մի քանի շերտով, որոնցից ամենավերինը հին քրիստոնեական ժամանակաշրջանին է թվագրվում:
Մասնագետների ուշադրությունը հատկապես մի նկար է գրավել, որում թափված մազերով մի երիտասարդ տղա է պատկերված, որը զոհաբերություն է կատարում: Որոշ գիտնականներ կարծում են, որ սա Քրիստոսի հնագույն նկարն է: Հստակորեն հայտնի է, որ գերեզմանը պատկանել է 17-ամյա մի գրագրի և հոգևորականների ընտանիքի: Հնագետները կարծում են, որ ժամանակի ընթացքում շատ այլ խորհրդավոր իրեր և պատկերներ ևս այստեղ կհայտնաբերեն:
Թաղված սրտեր

2015-ին գիտնականները Ֆրանսիայում գտնվող յակոբինների վանքի գերեզմանոցում հինգ սիրտ հայտնաբերեցին: Զմռսված սրտերը թաղված էին կապարե պատիճների մեջ, որոնք սրտաձև տեսք ունեին և իրենց վրա սեփականատերերի մասին գրառումներ էին բովանդակում: Դրանք թվագրվում են XVI-XVII դարերին և երկարամյա սովորույթի արդյունք են: Գտնված սրտերը մաքրվել են զմռսման համար նախատեսված նյութերից, որպեսզի հնարավոր լինի դրանք ուսումնասիրության ենթարկել և գաղտնիքները հայտնաբերել: Սրտերից մեկը բացարձակապես առողջ էր, սակայն մյուս չորս սրտերը պատկանել են լուրջ հիվանդություններ ունեցող մարդկանց:



