ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի քանի հրամանագրով նոր նախարարների է նշանակել:

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նախագահի հրամանագրով նշանակվել է պաշտպանության նախարար:

Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար, Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար, Մխիթար Հայրապետյանը՝ սփյուռքի նախարար:

Արարատ Միրզոյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը՝ փոխվարչապետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել