Մի պահ շեղեմ ձեզ մայիսի 9-ից։
Նրանից հետո, երբ Օսկանյանը, Արսենյանն ու Աբրահամ Մանուկյանը հրաժարվեցին ավագանու մանդատներից, նրանց ցուցակի առաջին համարը դարձավ Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը։ Որը 2012-ին մեղադրվում էր ոստիկանին ծեծելու մեջ (գործը, ի տարբերություն Տիգրան Առաքելյանի, դատարանի չհասավ շնորհիվ մեր «անաչառ» համակարգի)։ Մայիսի 5-ին նույն Բագրատյանը կռիվ ու ղալմաղալ քցեց այն ընտրատեղամասում, որտեղ քվեարկում էր նահագահը, որովհետև «Բարև, Երևան»-ի վստահված անձը խնդրել էր ԲՀԿ–ականին տեղ զիջել, որ մի քիչ նստի՝ հանգստանա։ Իսկ մայիսի 6-ին նրա դեմ հարուցվեց քրգործ, ինչպես ոմանք գրում են, դիզվառելիք գողանալու ինչ–որ գործով։
Այսպիսով, ԲՀԿ ավագանու առաջին դեմքը՝ ոստիկանի ծեծի ու դիզվառելիքի մեջ կասկածվող, նախագահի ընտրատեղամասում կռիվ սարքող մի մարդ։ Հալալ ա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել