Առաջին անգամ, երբ այցելեցի Արցախ սիրտս թփրտում էր մի հուզմունք էր պատել, ողջ մարմնովս մեկ, երբ հեռվից երևաց Շուշիի բերդը հիշեցի Ժիրոյի` Ժիրայր Սեֆիլյանի պատմածը, թե ինչպես են ազատագրել այդ անառիկ բերդամրոցը: Որիշ բան է, երբ լսում ես տարբեր պատմություններ ազատագրաման մասին, նույնիսկ հիմա նրանք են խոսում, ովքեր անգամ հեռվից ներդրած լումա չունեն, բայց մեդալ են են ստացիլ, այլ բան, երբ այդ մասին պատմում են անձամբ հերոսները: Սակայն ինչքան ել գեղեցիկ ու պատկերավոր պատմեն, միայն Շուշին տեսնելուց հետո կարելի է մի քիչ զգալ այն ինչ զգացել են հավանաբար նրանք` ազատագրելիս: Դեպի երկինք խոյացող անառիկ բերդամրոցը, մի հոյակերտ տաճար, որի մատույցներին մոտենալ անգամ ժամանակակից գերհզոր տեխնիկաներով, պատկերացումից վեր է: Սակայն փառք ու պատիվ Շուշին ազատագրողներն, որ այսօր այն գեղեցիկ ու հրաշալի նայում է մեզ` հայկական շնչով: Ոչ միայն այսօր, այլև ամեն օր է պետք անուն առա նուն հիշել, թե Շուշիի և թե ամբողջ Արցախի ազատագրող հերոսներին: Նրանց անունը միշտ վառ պահել ու փոխանցել սերունդներին: Կարևոր էր, որ դարերով պետականությունը կորցրած, վերջապես անկախություն ձեռք բերած ՀԱՅ ազգը կարողացավ նաև ազատագրել իր պատմական հայրենիքի մի հատված: Մայիսի 9-ի օրը նշանակալի էր նաև Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի խորհուրդով, սակյան ի փառս հայ զինվորի այն նշանավորվեց ևս մեկ հերոսական դրվագով` Շուշիի ազատագրումով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ando.ari/posts/530101953691524
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել