Armsport.am-ը գրում է.

«Cuatro» մարզական հաղորդաշարի աշխատակիցները բացահայտել են «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի` Պրիմերայի 36-րդ տուրի` «Ռեալի» հետ խաղի գլխավոր մրցավարին ընդմիջմանն ուղղված խոսքերը:

Հանդիպումը, հիշեցնենք, ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով.

«Կրկին մեզ կործանում եք: Լիգան ավարտվել է, այնպես որ նվերներ բաժանելն անիմաստ է:

Դուք արդեն ձեր գործն արել եք «Բետիսի» հետ խաղում»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում «Cuatro»-ն:

Ընդ որում, Պրիմերայի մրցավարական բաժնում հաստատել են, որ Մեսսին չի վիրավորել մրցավարին:

Բաժնի ներկայացուցչի խոսքով, հակառակ դեպքում արգենտինացին անպայման կորակազրկվեր: Հաղորդաշարի ընթացքում որպես ապացույց ցուցադրվել է հանդիպման հաշվետվությունը, որտեղ որևէ հիշատակում չկա այն մասին, թե արգենտինացին վիրավորել է մրցավարին:

Հիշեցնենք` խաղից հետո «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հայտարարել էր, որ Մեսսին ընդմիջման ժամանակ ճնշում էր գործադրում մրցավարի վրա հանդերձարան տանող ճանապարհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել