Շիրակի պետհամալսարանի վատահամբավ ռեկտոր և միևնույն ժամանակ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն իր իշխանությունը պահպանելու համար ընդունակ է ամեն ստոր և նողկալի քայլի։ Սույն վաստակաշատ կոռումպացվածը չի վարանում իր անարդար և կեղտոտ խաղերի մեջ օգտագործել նաև այլ մարդկանց՝ տարրական խաբելով վերջիններիս։ 

Ընդամենը օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի և նրա ընկերների ձերբակալումը մեծ ցնծությամբ նշած ՇՊՀ ռեկտորը Փաշինյանի վարչապետ նշանակվելուց րոպեներ անց բաց նամակով հանդես եկավ իբրև թե 164 ստորագրություն դրած մարդկանց անունից, որոնք «խորհուրդ են տալիս ՀՀ վարչապետին տուրք չտալ ամբոխավարությանը և հարցերը լուծել իրավական դաշտում»։ 

Տիպիկ ՀՀԿ-ականին բնորոշ կոչ։ Հիշեցնեմ, որ Սահակ Մինասյանի քաղաքական հայր Սերժ Ազատին Նիկոլ Փաշինյանի շարժումը ևս բնութագրում էր ամբոխավարություն, իսկ Նիկոլին էլ իր տեղը ցույց տալու համար հայտարարում էր, որ վերջինս ընդամենը 7 տոկոս մարդկանց կարծիքն է արտահայտում։

 Հանրաճանաչ ստախոս Սահակ Մինասյանը վերջերս փորձում է իր կողմից Շիրակի պետհամալսարանում գործած հանցագործությունների, անօրինականությունների և ապօրինությունների մասին մեր կողմից բարձրաձայնելը ներկայացնել որպես անձնական խնդիր։ Կրկին ստիպված եմ ասել, որ մեր բարձրաձայնած խնդիրներն իրենց ԱՊԱՑՈՒՅՑԸ գտել են ԿԳ նախարարության եզրակացության մեջ, որը կազմվել է ԿԳՆ-ի համապապատասխան հանձնախմբի բուհ այցից հետո՝ 2017 թ-ի հոկտեմբերի 2-4-ը։ Սահակ Մինասյանն ինչ-որ 10 ստուգումների արդյունքների մասին է բարձրաձայնում, որոնք իբր հաստատում են, որ ՇՊՀ-ում ամեն ինչ լավ է։ Սուտ է և ապատեղեկատվություն է Մինասյանի այդ հայտարարությունը։ ԿԳՆ-ն նրա հանցանքները և անօրինականություններն ապացուցված է համարում։

Տխրահռչակ ՀՀԿ-ականն այս ստորագրահավաքով ևս մեկ անգամ ապացուցեց, որ ստախոս է։ Երբ ես իմ սոցցանցերի էջերում արձանագրեցի և հրապարակեցի սույն նամակի բովանդակությունը, ՇՊՀ ռեկտորը բազմաթիվ լրագրողների հայտարարեց, որ որևէ ստորագրահավաք չկա բուհում, իսկ ժամեր անց այն հրապարակվեց։ Վախկոտ խորհրդային մանր չինովնիկի հոգեբանություն ունեցող սույն կոռումպացված ՀԱԿԱԳԻՏԱԿ մարդը չի վարանում նաև այլ կեղծիքներից։ Նախ՝ շատ լավ կլիներ, որ պարոն ՀՀԿ-ական ռեկտորը բացահայտեր, թե բուհը քանի աշխատող ունի և որքան է կազմում իր նշած 164 աշխատողների տոկոսը։ Հավելեմ, որ ՇՊՀ-ում աշխատում է մոտ 500 մարդ և նրանցից իբրև թե 164-ն է ստորագրել։ Այսինքն` բուհի աշխատակիցների 70 տոկոսից ավելին ԴԵՄ են եղել և չեն ստորագրել այս «նամակը»։ Հավելեմ, որ այս 164 թիվն էլ է կեղծ. Սահակ Մինասյանի ֆան ակումբի որոշ ներկայացուցիչներ իրենց կուռքին լավություն անելու համար մի քանի տեղ են ստորագրել։ Երևի հիշել են, թե ինչպես 2017 թ-ն ԱԺ ընտրությունների ժամանակ մի քանի տեղամաս էին այցելում ռեկտորի յուրայինները և ընտրում Մինասյանի հարազատ ՀՀԿ-ի թեկնածու Արման Սահակյանին։ Օրինակ՝ Խաչատրյան Թերեզան 3 տեղ է ստորագրություն դրել, Պետրոսյան Կարինեն՝ 2, Սարգսյան Արմենուհին՝ 2 և այլն։ Պետք է նշեմ, որ ստորագրահավաքը կազմակերպողների մեջ ակտիվ դերակատարություն ունեն ՀՀԿ-ականները, որոնք միշտ հովանավորվել են Սահակ Մինասյանի կողմից և, բուհի կանոնադրությունը կոպտորեն խախտելով, նշանակվել և ընտրվել են պաշտոնների, ինչպես նաև ակտիվ մասնակցել են անցյալ տարվա ԱԺ կեղծված ընտրություններին՝ ցուցակներ կազմելով և գումարներ բաժանելով։ 

Սահակապաշտպան ստորագրահավաքը կազմակերպվել է տարբեր մեթոդներով՝ խնդրանքներով, պարտադրանքով, ահաբեկելով և շանտաժի եղանակով։ Օրինակ՝ ամբիոնների որոշ վարիչների դեմ կիրառվել են նրանց շինծու կաշառակեր անցյալի մասին կոմպրոմատները, որոնցից մեկը, գործի վրա բռնվելով, ռեկտորի կաբինետում միզել է տակը։ Ստորագրողների մեջ են նաև Սահակ Մինասյանի հանցակիցները, ովքեր պատասխան են տալու ՇՊՀ-ն թալանելու և գրադարանի ոչնչացման, կեղծ լիցենզիաներով ծառայություններ մատուցելու համար։ Ռեկտորի հետ հավասար պատասխան են տալու գլխավոր հաշվապահն ու ֆինանսիստը, արհկոմի նախագահը և այլք: 

7 ամիս տևող պայքարը ՀՀԿ-ական ռեկտորի հանցագործությունների դեմ մեր անձնական շահերի համար չէ և Սահակ Մինասյանի անձի դեմ չէ, այլ ռեկտորի՝ պաշտոնյայի։ Մենք պայքարում ենք ՇՊՀ-ում արդարության, օրինականության և նորմալ ուսումնական գործընթացը վերականգնելու համար։ Երբեք ԱՆՁՆԱԿԱՆ խնդիրներ չենք ունեցել Սահակ Մինասյանի հետ, ով իր գործած հանցագործությունների, անօրինականությունների դեմ մեր պայքարը փորձում է տեղափոխել անձնական դաշտ՝ ինդուլգենցիա ձեռք բերելու համար։ Այս մեթոդով և համապատասխան պաշտոնյաներին կաշառելով մինչև հիմա ռեկտոր Մինասյանը գրեթե միշտ ջրից չոր է դուրս եկել։ Հիմա չի ստացվի։ 

Միևնույն ժամանակ պահանջում ենք, որ Շիրակի մարզի դատախազությունը վերջապես բացահայտի, թե 7 ամսվա ուսումնասիրությունների արդյունքում ինչ է պարզել մեր բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ։ 

Հ.Գ. Այս ստորագրահավաքը Սահակ Մինասյանի հերթական պարտությունն էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել