Ռաֆիկ Խաչատրյա­նի նկատմամբ առաջադրած մեղադրանքով քննությունը կիրականացնի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դա­տարանի դատավոր Արմեն Խաչատրյա­նը: Հայտնել էինք, որ իրավապահ համա­կարգը չսպասեց այս գործով հետախուզ­ման մեջ գտնվող և Վրաստանում հայտ­նաբերված մեղադրյալներին Հայաստան տեղափոխելուն և Ռաֆիկ Խաչատրյա­նի մասով քրեական գործը ուղարկեց դատարան: 

Հիշեցնենք, որ Վերնիսաժի կրակոցների գործից անցել է 8 ամիս, և դեռևս իրավապահները Վրաստանից Հայաստան չեն տեղափոխել մեղադրյալ­ներին՝ Ալբերտ Բլբուլյանին և Արմեն Կարադավիդովին, որոնց կրակոցների արդ­յունքում սպանվել էր Ալավերդի քաղաքի բնակիչ Գագիկ Մոսիյանը: 

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմի­տեն փոփոխել է Ռաֆիկ Խաչատրյանի մեղադրանքը: Սկզբում նրան մեղադ­րանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, օժանդակելու, ապօ­րինի զենք պահելու, կրելու համար, սա­կայն մեզ հայտնի դարձավ, որ նախաքն­նություն իրականացնող մարմինը նրան ընդամենը մեղադրանք է առաջադրել՝ ապօրինի զենք տեղափոխելու համար»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել