Մոտ մի տասը-տասնհինգ տարի առաջ Երևանյան լճի ափին նախկին պրոֆտեխուսումնարանի շենքի մոտ, որտեղ հիմա ազատամարտիկներ են ապրում, գերմանացի անհայտ գերիների գերեզմաններ գտան: Ո՛չ անուն կար, ո՛չ մահվան թիվ: Հայաստանում Գերմանիայի դեսպանությանը տեղյակ պահվեց: Եկան, տեսան, ցանկապատեցին, հուշաքար դրեցին ու խնդրեցին բնակիչներին պահպանել:
Մեր թաղամասում շատ կան գերմանացիների կողմից սարքված եռահարկ վարդագույն շենքեր` բարձր առաստաղներով, հարմարավետ սենյակներով: Մինչև հիմա էլ կանգուն են ու բնակելի: Մտածում եմ, միգուցե հենց այդ գերիներն են, որ իրենցից հետո թողել են այդ շենքերը ու հիմա հանգիստ հանգչում են հայոց հողում......

Օտար երկրներում հանգչում են հիմա երևի մեր հայրենակիցները, միգուցե նրանց գերեզմաններին էլ այցի են գնում օտարները ու աղթում հոգիների հանգստության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել