Միշտ հիշեք Շուշվա ազատագրման օպերացիան ներկայացնելուց մի անտեսեք Շոշի ուղղության (արևելյան) հրամանատար Արկադի Կարապետյանին ու Շոշի Ագոյին (Արգամ Հարությունյան), հյուսիսային ուղղության հրամանատար Վալերի Չիթչյանին, հարավային Սամվել Բաբայանին, Քյոսալարի հյուսիսարևմտյան ուղղության հրամանատար Սեյրան Օհանյանին, Ստեփանակերտ-Շուշի մայրուղով գրոհած «26»-ի Յուրա Հովհաննիսյանին, կենտրոնով գրոհող ու բերդի ուղղությամբ քաղաք մտնող Աշոտ Ղուլյանին (Ասկոլկա) ու մյուս աջակցող հրամանատարներին ու օպերացիան կազմակերպողներին, որոնց անուները ոսկե տառերով գրված են Շուշվա հաղթական էջերում:

Փառք ու պատիվ ընկածներին։

Հ.Գ. Կոմանդոսի ու մյուսների անուները չեմ նշում․ կարծում եմ՝ դրա կարիքը չկա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել