Առօրյա կյանքում բոլորս էլ այնքան հոգսեր ունենք, որ երբեմն հոգնում ենք այդ ամենից և ցանկանում ուղղակի նստել կամ պառկել ու ոչինչ չանել։ Շատերն ասում են, որ մենք ինքներս ենք բարդացնում մեր կյանքը՝ ընտրելով տարատեսակ գործողությունների կատարման ամենաբարդ տարբերակը։

Հենց այդ պատճառով էլ ահա ձեզ ենք ներկայացնում մի քանի պարզ խորհուրդ, որոնք կհեշտացնեն ձեր կյանքը։

Ջրով լի շիշը խրեք հողի մեջ, որպեսզի բույսն ինքնուրույն ջրվի՝ վերցնելով այնքան ջուր, որքան իրեն անհրաժեշտ է։

Որպեսզի ճմրթված հագուստը հարթվի, լոգանք ընդունելիս այն կախեք բաղնիքում, որպեսզի տաք գոլորշին կատարի արդուկի գործառույթ։

Դուք է՞լ չեք սիրում ամանները լվալ։ Եթե այո, ապա այս խորհուրդը հենց ձեզ համար է։ Մի քանի ձու ջարդեք փականով տոպրակի մեջ, ավելացրեք տարբեր համեմունքներ, կանաչի, փակեք և 10 րոպե դրեք եռացող ջրի մեջ։ Ձվածեղը պատրաստ է։

Մեկ այլ տարբերակ է ամանի վրա լավաշի կամ նմանատիպ այլ հացի շերտ փռելը։ Արդյունքում չի կեղտոտվի ամանը, իսկ լավաշն էլ շատ համեղ կլինի։

Հեռախոսը կամ պլանշետը որևէ դիրքով պահելու հնարամիտ տարբերակներ։

Որպեսզի թեյն ավելի արագ սառչի, բաժակի մեջ նախօրոք 3-4 գդալ դրեք, ապա նոր լցրեք ջուրը։

Փոշին սրբելու կտորի վրա մի փոքր մազերի բալզամ քսեք։ Այդպես փոշին ավելի հեշտ կմաքրվի, իսկ կահույքի վրա պաշտպանիչ շերտ կառաջանա։

Եթե ձեր տանը մկներ կամ միջատներ եք նկատել, ապա մի շտապեք դեն նետել անանուխի թեյի օգտագործած փաթեթները։ Դրանք դրեք տան այն հատվածներում, որ ամենահավանականն է, որ կգան կենդանիներն ու միջատները։ Եթե չունեք անանուխի թեյ, ապա խանութից կարող եք գնել անանուխի սփրեյ կամ անանուխի հոտով ցանկացած բան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել