Մարդակերությունը կամ կանիբալիզմը բացարձակ տաբու է մարդկանց համար: Ոչ ոք չի ցանկանում խոսել դրա մասին, չնայած որ կանիբալիզմի դեպքեր մարդկության պատմության ընթացքում շատ են եղել: Սակայն կանիբալիզմի մարդիկ երբեմն դիմել են նաև ստիպված՝ միայն գոյատևելու համար: Ահա մի քանի հետաքրքիր փաստեր այս սարսափելի երևույթի մասին:
Մարդիկ և նրանց նախնիները պարբերաբար դիմել են կանիբալիզմի
![]()
Դժվար է պատկերացնել, սակայն հազարավոր տարիներ առաջ մարդկանց նախնիները պարբերաբար զբաղվել են մարդկակերությամբ: Օրինակ՝ Homo antecessor-ի ներկայացուցիչները մարդու միսն օգտագործում էին սննդի մեջ անգամ այն դեպքում, եթե շրջակայքում շատ էին վայրի բնության ներկայացուցիչները: Նրանք սննդի մեջ «կիրառում էին» իրենց հակառակորդներին: Երբ մարդիկ ու նեանդերթալցիները միաժամանակ գոյություն ունեին Երկրի վրա, նրանք իրենց սննդակարգում միմյանց էին ներառում:
Էնդոկանիբալիզմը կանիբալիզմի բազմաթիվ տարատեսակներից մեկն է
![]()
Էնդոկանիբալիզմը ծիսակարգ է, որի ընթացքում մարդիկ ուտում էին իրենց ընտանիքի մահացած անդամների մարմնի մասերը: Պապուա Նոր Գվինեայի ֆորե ցեղի ներկայացուցիչներն այս ծիսակատարությունը սերնդից սերունդ էին փոխանցում: Այն չափազանց յուրահատուկ էր և ներառում էր ընտանիքի մահացած որոշյալ անդամների մարմինների որոշյալ մասերի ուտելը: Օրինակ՝ քույրը պարտավոր էր ուտել եղբոր ուղեղը կամ տեգրի ձեռքերը:
Ճապոնացի կանիբալները գրեթե ուտում էին Ջորջ Բուշ ավագին
![]()
Կանիբալիզմի մեկ այլ վառ օրինակ է Ջորջ Բուշ ավագի հետ պատահած դեպքը: Նա մազապուրծ փրկվել է սպանվելուց և ճապոնացի մարդակերների կողմից ուտվելուց: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նա Չիչի Ջիմայի ռմբակոծության ժամանակ վիրավորվեց: Ի տարբերություն իր գործընկեր օդաչուների՝ նա ինքնաթիռից հեռացավ դեպի կղզուց դուրս, այնուհետև փրկվեց: Մնացածը սպանվեցին, և նրանց կերան կանիբալները:
Ընդհանուր առմամբ մարդիկ իրար չէին ուտի, եթե խոսք չգնար գոյատևման մասին
![]()
Մեր ժամանակներում մարդիկ միմյանց չեն ուտում, և իրենց վատ են զգում անգամ այդ մասին մտածելիս: Սակայն կա մի բացառություն, որը կոչվում է «գոյատևման համար կանիբալիզմ»: Դա մեզ չեն սովորեցնում, դա բոլորի մեջ գոյություն ունի ի ծնե: Երբ մարդը ծայրաստիճան քաղցած է լինում, նրա մեջ արթնանում է գոյատևման բնազդը, որը թույլ չի տալիս տարբերակել մորալ սահմաններն ու ստիպում է անել ամեն հնարավորը ապրելու համար:
Հին եվրոպական մշակույթում բավականին հայտնի էր բուժական կանիբալիզմը
![]()
Վաղ եվրոպական մշակույթում համարվում էր, որ մումիֆիկացված մարմիններ կամ մեռյալների մարմնի մասեր ուտելւ բուժում է տարբեր հիվանդություններ: Այդ հավատալիքների մեծ մասը շարունակում էր պահպանվել նաև Միջին դարերում՝ ընդհուպ մինչև 18-րդ դարը:
Շատ մարդկանց մոտ գործում են կանիբալիզմի վաղ ձևեր
![]()
Որոշ մարդկանց մոտ ինչ-որ աստիճանի չափով գործում են ավտոկանիբալիզմի վաղ և թեթև ձևեր, որոնք արտահայտվում են սեփական մարմինն «ուտելով»: Դա կարող է ներառել մաշկը, եղունգների կողքերում գտնվող չոր հատվածները կրծելը. այսպիսի պահվածքն իրականում նորմալ չէ:
Որոշ մարդիկ ավտոկանիբալիզմի խորացված փուլերի են հասնում
![]()
Ավտոկանիբալիզմը կարող է սարսափելի երևույթի վերածվել, որի արդյունքում մարդը վնասում է սեփական մարմինը: Օրինակ՝ մի մարդ, ով սովորություն ուներ եղունգները կրծելու, աստիճանաբար սկսել է կրծել սեփական մատները: Արդյունքում նա կորցրել է մատների ծայրերը: Այսպիսի պահվածքը բժիշկները կապել են բարդ դիաբետիկ նևրոպատիայի և սոցիալական մեկուսացման հետ:
Ավտոկանիբալիզմը կարող է փոխանցվել ժառանգաբար
![]()
Այս երևույթը կոչվում է «Լեշ-Նիհենի սինդրոմ» և առաջանում է X քրոմոսոմի որևէ թերի գենի առկայության արդյունքում: Հայտնի է, որ այս սինդրոմով տառապող մարդիկ ծամում են լեզուները և կրծում են մարմնի այլ մասեր: Բժիշկները վստահ չեն, թե ինչու են հիվանդներն անում սա, սակայն նրանցից մի քանիսը կարծում են, որ դա կապված է շարժողական վերահսկողության կորստի հետ: Եթե հիվանդը մտածում է ինքն իրեն կծելու մասին, ապա նա կանի դա, անգամ եթե չցանկանա:
Հայտնի են դեպքեր, երբ հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ կանիբալներ են դարձել
![]()
Հոգեկան խանգարումները, ինչպիսիք են շիզոֆրենիան կամ անձի խանգարումը, երբեմն դառնում են կանիբալիզմի առաջացման պատճառ: Հայտնի է մի դեպք, երբ «մարդակեր» կեղծանվամբ շիզոֆրենիկը պատմել է, որ նա սպանում և եփում է իր զոհերին նրանց ուտելուց առաջ: Փոխանակ հերքելու, որ նա այդպիսի «գործունեությամբ» է զբաղվում, նա սիրով ընդունել է այդ փաստը:
Կանիբալ Արմին Մայվեսը հայտարարություն է տվել այն մասին, որ կամավորների է փնտրում, որոնք նրա հաջորդ կերակուրը կդառնան
![]()
Արմին Մայվեսը 42-ամյա ինժեներ-ծրագրավորող էր Գերմանիայից: Միաժամանակ նա կանիբալ էր: Նա համացանցում երկակի կյանք էր վարում, որտեղ կանիբալիզմի վերաբերյալ չաթեր էր հայտնաբերում, որի մասնակիցները վստահեցնում էին, որ ցանկանում էին, որ ինչ-որ մեկը նրանց «ուտի»: Այդպիսի մարդկանցից շատերի հետ նա հանդիպել է հյուրանոցային համարներում, սակայն ոչ ոքի չի կերել: Վերոնշյալ հայտարարությունը տալուց հետո Արմինը պատասխան է ստացել իր սիրեցյալի կողմից, ում էլ իսկապես կերել է: Նա սպանության մեղադրանքով դատապարտվել է ցմահ ազատազրկման:



