Հին եգիպտացիներն ամենակրոնավոր ազգերից են եղել, որոնք երբևէ ապրել են Երկիր մոլորակի երեսին: Նրանց գիտելիքներն ընդհանուր առմամբ մարդկության այսօրվա ունեցած գիտելիքների մի կաթիլն էին ընդամենը, այդ պատճառով էլ նրանք շատ բաներից վախենում էին և հավատում էին գերբնական ուժերի: Հենց այս հավատն էլ հին եգիպտացիներին ստիպում էր ստեղծել մի շարք աստվածներ:

Ձեզ ենք ներկայացնում ամենահետաքրքիր փաստերը հին եգիպտական աստվածների և կրոնական համակարգերի մասին: Հին Եգիպտոսի կրոնը շատ չէր տարբերվում ներկայիս կրոնից, քանի որ նույնպես քարոզում էր այս կյանքում բարություն գործել՝ հանգուցյալ կյանքում արժանի տեղ գտնելու համար:

Ինչպես և շատ այլ կրոնական ավանդույթներ, Հին Եգիպտոսի կրոնը ևս մինչդինաստյան ժամանակաշրջանում գերազանցապես հեթանոսական էր. եգիպտացիները հավատում էին, որ հոգիներ ունեն նաև կենդանիները, բույսերը և այլ առարկաները:

Այսօր մարդկությանը հայտնի եգիպտական աստվածներից շատերն ի հայտ են եկել դեռևս այդ ժամանակաշրջանում: Օրինակ՝ Անուբիս աստվածը՝ հանգուցյալների և գերեզմանների հովանավորը և մեռյալներին մյուս աշխարհ ուղեկցողը, պատկերվում էր մարդու մարմնով և շնագայլի գլխով, քանի որ այս կենդանուն հաճախ տեսնում էին անապատների եզրերին՝ այնտեղ, որտեղ եգիպտացիները թաղում էին մեռյալներին:

Լավ նորություն կոկորդիլոսների սիրահարների համար. հին եգիպտացիներն ունեին կոկորդիլոս-աստված: Սեբեկն ամենահզոր և հիշվող աստվածներից մեկն էր: Ջրի և Նեղոսի աստվածը պաշտում էր միս, ինչպես և անում էր կոկորդիլոսների մեծ մասը: Որպես այս աստծուն հավատալու խորհրդանիշ, հին եգիպտական շատ տաճարներում կոկորդիլոսներ էին պահվում հատուկ կառուցված ջրամբարների մեջ:

Հին եգիպտացիներն ավելի քան 2,000 աստվածներ ունեին, սակայն դրանց մեծ մասը տեղային ազդեցություն ունեին. նրանք հայտնի էին կայսրության տարբեր շրջաններում:

Ինչպես և այսօր քրիստոնեությունը տարբեր ուղղություններ ունի՝ ուղղափառություն, կաթոլիկություն, բողոքականություն, հին արևելյան եկեղեցին և այլն, Հին Եգիպտոսում ևս կրոնական մի շարք դպրոցներ կային:

Հին եգիպտական աստվածներից ամենահետաքրքիր պատմությունն ունի արևի Ռա աստվածը: Ամեն գիշեր նա կուլ էր տալիս երկնքի աստվածուհի Նուտին, որպեսզի իր հերթական մուտքն ունենա:

Հին եգիպտական աստվածների պաշտամունքը չափազանց երկար է տևել. այս կրոնը գոյություն է ունեցել ավելի քան 3,000 տարի: Օրինակ՝ բուդդայականությունը գործել է 2,500 տարի, քրիստոնեությունը՝ 2000, մորմոնիզմը՝ ընդամենը 200:

Բացի հեթանոսական նշանակությունից՝ կենդանիների պատկերները՝ որպես աստվածության մի մաս, մի կարևոր նշանակություն ևս ունեին. դրանք խորհրդանշում էին աստծու տրամադրությունը: Եթե աստվածը զայրացած էր, ապա նրա գլխի փոխարեն պատկերում էին կատաղի առյուծի գլուխ, իսկ եթե նա հանգիստ էր և խաղաղ, ապա կատվի գլխով էին պատկերում:

Հին եգիպտական աստվածները հիմնականում պատկերվում էին մարդկային մարմնով ու կենդանու գլխով: Փարավոնները, ընդհակառակը, պատկերվում էին կենդանու մարմնով ու մարդկային գլխով:

Հին Եգիպտոսի աստվածների պատկերներում հաճախ նկատվում է անհ կոչվող ատրիբուտը, որը գտնվում է նրանց ձեռքերում: Խորհրդանշելով հավերժական կյանք՝ այս խաչը, որի վերևից օղակ է ամրացված, հայտնի էր որպես «կյանքի բանալի» և ամրապնդում էր աստվածների հավերժությունն ու գերակայությունը:

Առաջին հայացքից դժվար կլինի հասկանալը, թե պատկերված աստվածն ինչ սեռի է պատկանում, սակայն կա այսպիսի մի նրբություն. աստվածները պատկերվում էին կարմրաշագանակագույն երանգ ունեցող մուգ մաշկով, մինչդեռ աստվածուհիներն ունեին դեղնավուն մաշկ, որը խորհրդանշում էր նրանց փակ կենսակերպը:

Բես աստվածը, ով պատկերվում էր թզուկի տեսքով, Եգիպտոսի «ամենագործարար» աստվածներից էր. նա երեխաների, ապագա մայրերի և տան օջախի հովանավորն էր, գիշերային մղձավանջներից և կարիճների, օձերի, կոկորդիլոսների խայթոցներից պաշտպանողը:

Հին Եգիպտոսում հավատը երկար ժամանակ հիմնված էր բազմաստվածության վրա՝ բացառությամբ մի կարճ ժամանակահատվածի, երբ Էխնաթոն փարավոնը, գալով իշխանության, միաստվածություն սահմանեց: Նրա իշխանության ժամանակ հավատքը կենտրոնացած էր Աթոն աստծու վրա, ով արևի աստվածն էր, և ում դերը հին եգիպտացիները համեմատում էին Ռա աստծու դերի հետ:

Բացի աստվածներից՝ հին եգիպտացիների հավատալիքների մեջ մեծ դեր էին զբաղեցնում նաև սատանաները: Եվ չնայած նրանք առավել հզոր էին, քան մարդիկ, միևնույն է, նրանք իրենց ուժով զիջում էին աստվածներին: Միաժամանակ նրանք անմահ էին և տարբեր վայրերում հայտնվում էին միաժամանակ:

Հին Եգիպտոսի ամենահայտնի խորհրդանիշերից մեկը Սրբազան բզեզն էր, որը խորհրդանշում էր վերածնունդ ու անվտանգություն: Պաշտպանված լինելու համար եգիպտացիները հաճախ այս բզեզի տեսքով թալիսմաններ էին կրում, ինչպես նաև Կեպրի աստծուն՝ երկրի և մարդկության արարչին, պատկերում էին բզեզի գլխով:

Հին հույները շատ զուգահեռներ են տարել իրենց և հին եգիպտական աստվածների միջև: Իր զորքով Եգիպտոսով անցնելիս Ալեքսանդր Մակեդոնացին կանգ է առել Սիվա օազիսում, որպեսզի «բանակցի» Ամոնի հետ, ով հին հույների մոտ նույնանում էր Զևս աստծու հետ: Ալեքսանդրն այնքան հայտնի էր Հին Եգիպտոսում, որ նրան անվանում էին անգամ Ամոնի որդի:

Աստվածների կյանքում լինում էին նաև անհամատեղություններ. օդի և արևի լույսի աստված Շուն ամուսնացած էր խոնավության և անձրևի աստվածուհի Տեֆնուտի հետ:

Փարավոնն աստվածների և հին եգիպտացիների միջնորդն էր: Նրա դերը մարդկանց՝ աստվածների հետ հարաբերությունների բարելավումն էր: Հին Եգիպտոսի բնակիչները հավատում էին, որ փարավոնը մահից հետո ինքն է աստված դառնում, եթե նրա սիրտը կշեռքի վրա ավելի թեթև է լինում, քան թռչնի փետուրը:

Բաստետ աստվածուհին պատկերվում էր կնոջ մարմնով և կատվի գլխով: Նրա հավատացյալներն այնքան ուժգին էին երկրպագում կատուներին, որ այդ կենդանիներին մումիֆիկացնում էին նրանց մահից հետո: Բաստետի գլխավոր տաճարի դիմաց հնագետներն անգամ հայտնաբերել են մումիֆիկացված կատուների հսկայական գերեզման:

Հին Եգիպտոսում տաճարներ մտնել թույլատրվում էր միայն քահանաներին, քահանայապետերին, փարավոններին և վերջինիս ընտանիքի մի քանի անդամների: Հասարակ եգիպտացիներն իրավունք չունեին տաճարների դարպասներից ներս մտնելու:

Չնայած իր կարևորությանը՝ հին եգիպտական հողի աստված Հեբը երբեք կուռք չի դարձել, ինչպես, օրինակ, Ամոնն ու Օսիրիսը: Քանի որ նա հողի աստվածն էր, մարդիկ հավատում էին, որ, երբ նա ծիծաղում է, երկրաշարժ է տեղի ունենում:

Հին եգիպտացիներն իրենց աստվածների բազմաթիվ արձաններ են ստեղծել՝ օծելով դրանք լոտոսի բույր ունեցող ջրով ու եթերային յուղերով, այնուհետև զարդերով, թանկարժեք հագուստով զարդարելով ու դիմահարդարում անելով:

Հին եգիպտացիների համար ամենաատելի աստվածներից մեկը Սեթն էր՝ քաոսի, ավերածությունների, պատերազմի ու մահվան աստվածը: Նա մարդկային մարմին և կենդանու գլուխ ուներ, սակայն թե այդ գլուխն ինչ կենդանու է նմանեցվել, հնագետները մինչ օրս չեն կարողանում պարզել: Սեթին ատում էին հատկապես այն պատճառով, որ նա սպանել էր իր եղբայր Օսիրիսին՝ վերջինիս փոխարեն գահ բարձրանալու համար:

Որպես պաշտպանիչ թալիսման հին եգիպտացիները կրում էին Հորուսի աչք կոչվող զարդը: Այն խորհրդանշում էր բուժում և վերականգնում ու իր սեփականատիրոջը պաշտպանում էր շնորհիվ սպիտակ կախարդության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել