Անչափ ախորժելի և նրբահամ այս խմորեղենը պատրաստելու համար ձեզնից շատ ժամանակ չի պահանջվի, իսկ բաղադրիչները շատ պարզ են:

Բաղադրիչներ

Ձու՝ 1 հատ

Կեֆիր՝ 1 բաժակ

Շաքարավազ՝ 1,5 բաժակ

Փշրեցուցիչ՝ 10 գ

Ալյուր՝ 1,5 բաժակ

Վանիլ՝ 15 գ

Կոկոսի փաթիլներ՝ 100 գ

Սերուցք՝ 1 բաժակ

Պատրաստումը

  • Նախևառաջ պատրաստեք խմորը. մեծ ամանի մեջ խառնեք ձուն, կեֆիրը, ¾ բաժակ շաքարավազը, փխրեցուցիչը, 1,5 բաժակ ալյուրը: Խմորը լցրեք ձևամանի մեջ:
  • Այնուհետև մեկ այլ ամանի մեջ խառնեք ¾ բաժակ շաքարավազը, կոկոսի փաթիլները և վանիլը: Այս խառնուրդը հավասարաչափ տարածեք խմորի ամբողջ մակերեսին:
  • Դրեք տաքացրած ջեռոցի մեջ և թխեք 180-200 աստիճանում 25-30 րոպե: Ուշադիր եղեք, որ կոկոսի փաթիլները չվառվեն:
  • Ջեռոցից հանելուց հետո պիրոգը պատեք 20%-անոց սերուցքով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել