Լավ, սաղ հեչ, հիմա անցնենք ձեզ, հարգելի հայրենակիցներ:
Նիկոլը վարչապետա, օրը բացվեց... Վստահ եմ, որ լիքը պաշտոնանկություններ ու նորահայտ պաշտոնյաներ կհայտնվեն, ու վստահ եմ, որ նշանակումների մեծ մասին դուք շուխուրով եք արձագանքելու, ու դա լինելուա առաջին բողոքը, բայց դա էլ հեչ: Էտի ձեր բանը չի, անցնենք ձեր կյանքին:
Մայիսի 9-ի առավոտյան էլ դուք արթնանալու եք սովորականի նման, գնալու եք աշխատանքի ու սովորականի նման գալու եք տուն` ձեզ ներշնչելով, թե արդեն այլ Հայաստանում եք ապրում:
Դուք էլի մարշրուտկայում մեծին տեղ չեք տալու՝ նստի:
Դուք էլի մտածելու եք, թե ինչ անեք, որ այս կամ այն հարցում ծանոթ ճարեք, որ հերթ չկանգնեք կամ ոնց անեք, հարկ քիչ մուծեք:
Տաքսիստը էլի երկու անգամա կնոպկեն սեղմելու, որ ոչ թե 1-6 ԿՄ 600 լինի, այլ` 1-4:
Լիքը մարդ ուրախանալու է իրենց բարեկամի պաշտոնով, քանի որ մտածելուա, որ հեսա ինքն էլ առաջ կգնա ու դա բեսամթ հավանականա:
Դուք էլի երկրորդ գծով մինչև վերջ գալու եք ու գեշավարի մտնեք առաջին գիծ, որ պռոբկայի մեջ չկանգնեք:
Դուք էլի ճանապարհը չեք անցնելու սահմանված վայրով:
Դուք էլի շարունակելու եք լսել Մի գնա» երգը:
Դուք էլի նայելու եք սերիալներն ու ապրելու եք սերիալների հերոսների կյանքով:
Ոմանք, ովքեր էսօր լիքը փող ունեն, աղքատանալու են ու իրանց տեղը գալու են նրանք, ովքեր աղքատ էին, բայց հարստացած, ու չասեք` չէ, ամոթա, հեքիաթների չհավատաք:
Ծերեթելին էլի մնալուա 15 հազարանոց տեղ:
Շատ չերկարացնեմ, ուղղակի ասեմ, որ ձեր բոլորիդ համար կյանքը շարունակվելու է այնպես, ինչպես կա, հա, մի քիչ փոփոխություններով, բայց երբեք չմտածեք, որ բանկը ձեզ անտոկոս վարկա տալու, խանութների մեծ ծիծիկների ծյոծաները ձեզ ժպտալով են բարևելու, իսկ մարշրուտնու վարորդը ժպտալու է, երբ դուք նրան 5000-ոց տաք ու ասեք` ստացի:
Միգուցե գա մի օր, որ լավ Հայաստանում ապրենք, ես հավատում եմ, բայց ինչքան էլ ուզում է Հայաստանը լավ լինի, մեկա, հայը մնալու է հայ` իր թերություններով ու առավելություններով հանդերձ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vagrblogger/posts/1511032469024700
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել