Մայիսի 19-ին կայանալու է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի պսակադրության արարողությունը։ Թագավորական ընտանիքն արդեն խառնված է իրար․ նրանք պատրաստվում են մեծ շուքով նշել զույգի հարսանիքը։

Այս օրերին շատերին է հետաքրքրում այն, թե թագուհի Եղիսաբեթն ինչ է նվիրելու նորապսակներին։ Նախ՝ կարճ պատմենք, թե նախորդ տարիներին թագավորական ամուսնությունների ժամանակ ինչ նվերներ է արել Եղիսաբեթ Երկրորդը։

2011 թվականին, երբ ամուսնանում էին արքայազն Ուիլիամն ու Քեյթ Միդլթոնը, զույգը պաշտոնապես հայտարարեց, որ թանկարժեք նվերներ նվիրելու փոխարեն բոլորը կարող են այդ գումարը փոխանցել իրենց բարեգործական հաշվին։ Արդյունքում մոտ 1 միլիոն ֆունտ ստերլինգ էր հավաքվել, որը ծախսվեց 26 բարեգործական ծրագրերի իրականացման վրա։

Իհարկե, ոչ բոլորը համաձայնվեցին այդպես վարվել, և եղան մարդիկ, ովքեր, այնուամենայնիվ, թանկարժեք նվերներ արեցին նորապսակ զույգին։ Օրինակ՝ Քեյթի եղբայրը նրանց շան ձագ էր նվիրել, իսկ թագուհին ավելի յուրօրինակ գտնվեց․ Ուիլիամին և Քեյթին նա նվիրեց Էնմըր Հոլ կոչվող շքեղ առանձնատունը։

Ավելի վաղ՝ 1981 թվականին, իր ավագ որդի Չարլզի և Լեդի Դիանա Սփենսերի ամուսնության առթիվ իր հարսին նվիրեց ադամանդներով և մարգարիտներով զարդարված շքեղ թագ։

Կասկած անգամ չկա, որ այս անգամ ևս թագուհի Եղիսաբեթ Երկրորդը չի զիջի իր առատաձեռնությամբ։ Այս տարի ևս Քենսինգթոնյան պալատը հայտարարել է, որ պսակադրվող զույգը խնդրել է թանկարժեք նվերների փոխարեն գումարը փոխանցել իրենց բարեգործական հաշվին։ Բնականաբար, այն չի վերաբերում 92-ամյա թագուհուն, ում նվերին սպասում են բոլորը։

Ըստ շրջանառվող տեղեկությունների, ինչը ոչ պաշտոնապես հաստատել է նաև արքայազն Հարիի կենսագիր, արքայական ընտանիքի նախկին խմբագիր Դանքին Լարքոմբը, Եղիսաբեթ Երկրորդը պատրաստվում է արքայազն Հարիին և Մեգան Մարքլին նվիրել Յորք Քոթեջը, որը Էնմըր Հոլից պակաս շքեղ չէ։

Image result for York Cottage

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել