Tert.am-ը գրում է.
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը քննադատել է թուրքական մի շարք ընդդիմադիր ուժերի կազմած դաշինքը, որտեղ իրենք տեղ չեն գտել, գրում է diken.com.tr կայքը։
«Ինչ էլ որ իրենք անեն, սա մնալու է աջակողմյան դաշիք: Ափսոս են այն կուսակցությունների ներսում եղած ձախակողմյան գործիչներն ու նրանց ընտրողները», - ասել է քրդամետների խոսնակ Այհան Բիլգենը՝ շեշտելով, որ որոշ ուժեր փորձում են իրենց մեկուսացնել։
Քրդամետները նաև հայտնել են, որ իրենք շարունակում են բանակցություններ վարել մի շարք քրդական կուսակցությունների հետ՝ հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններին միասնական դաշինքով հանդես գալու համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2018/05/03/hdp/2677204
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել