Ցավոք, ծերությունից ոչ ոք ապահովագրված չէ: Այն սպառնում է բոլորիս և յուրաքանչյուրիս: Սակայն կան այնպիսի առօրյա սովորություններ, որոնք արագացնում են այդ պրոցեսը:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 5 առօրյա սովորություն, որոնք ձեզ ստիպում են արագ ծերանալ:
#1 Դուք չեք օգտագործում արևապաշտպան քսուք
Անկախ նրանից՝ դուք արևայրուք եք ստանում, թե ոչ, մաշկն ամեն օր ենթարկվում է արևի ներազդեցությանը: Բանն այն է, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները բացասաբար են ազդում մաշկի վրա և նպաստում վաղաժամ ծերացմանը, ուստի հարկավոր է արևապաշտպան քսուք օգտագործել:
#2 Չափից դուրս շատ եք շպարվում
Շպարի պարագաների չարաշահումը նույնպես բացասաբար է անդրադառնում մաշկի վրա և խթանում դրա ծերացումը:
#3 Դուք շարունակ բավականաչափ քուն չեք ստանում
Եթե անգամ մեկ գիշեր չեք քնում, հաջորդ օրը զգում եք, որ մաշկն այն տեսքը չունի: Իսկ հիմա պատկերացրեք՝ ինչ է կատարվում քնի ռեժիմի սիստեմատիկ խախտման պարագայում: Սա նույնպես հանգեցնում է մաշկի վաղաժամ ծերացման:
#4 Շարունակական սթրես
Ոչինչ այնքան չի նպաստում մաշկի վաղաժամ ծերացմանը, ինչպես սթրեսն ու անհանգստությունը: Փորձեք ինչ-որ հանգստացնող մերսումներ կամ մեդիտացիա՝ որպես սթրեսի և դրա հետևանքների դեմ պայքարի միջոց:
#5 Սնվում եք անառողջ սնունդով
Անառողջ սնունդը, ինչպիսիք են fast food-ը, ինչպես նաև որոշակի զովացուցիչ ըմպելիքներն իրենց բացասական ազդեցությունն են ունենում օրգանիզմի վրա: Սա անդրադառնում է նաև մաշկի վրա՝ նպաստելով դրա վաղաժամ ծերացմանը: