Գիտնականների կողմից անցկացված հարցումների արդյունքները ցույց են տվել, որ նորապսակ կանանց յոթից մեկը ամուսնության արդեն առաջին տարում դավաճանում է ամուսնուն: Իսկ դավաճանության համար զուգընկեր գտնելը դժվար չէ:
Ուսումնասիրությունները պարզել են, որ համացանցից օգտվողների 30%-ը ոչ թե համադասարանցիներին է փնտրում, այլ պատահական սեքսի համար զուգընկեր է որոնում:
Պարզվել է, որ մտավոր բարձր կարողությունների տեր տղամարդիկ իրենց կանանց ավելի հազվադեպ են դավաճանում, իսկ կնոջ դավաճանության վրա մտավոր ունակությունները չեն ազդում:
Ընդ որում, տղամարդիկ ավելի լավ են որոշում՝ կինը նրանց դավաճանե՞լ է, թե՞ ոչ: Այն, որ ամուսնական դավաճանությունը ամենամեծ մեղքն է, բոլորը գիտեն: ԱՄՆ-ի բնակիչների 88%-ը մեղքերի ցուցակում դրան առաջին տեղն է հատկացրել, հաջորդում են հարկերից խուսափելն ու հարբեցողությունը:
Վիճակագրությունը ցույց է տվել, որ տղամարդկանց 44%-ը կնոջ դավաճանության մասին ինքնուրույն է իմանում, 30%-ը զուգընկերուհուց է լսում, 21%-ը պատահաբար է տեղեկանում, իսկ ահա 3%-ին հուշարարներ են պետք:
Նյութի աղբյուր՝ http://quello.net/2686--.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել