«Դեռ նախորդ տարի ՀՀ ՔԿ-ն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը բացահայտել էր պաշտոնատար անձանց կողմից յուրացումների փաստեր: Այս կենտրոնի տնօրենը 19 քաղաքացիների ընդունել է աշխատանքի, սակայն այդ մարդիկ աշխատանքի չեն հաճախել, դպրոցի տնօրենն էլ նրանց անվամբ ձևակերպել ու ստացել է ընդհանուր առմամբ 46 մլն դրամ:


Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ պայմաններով «աշխատանքի ընդունվածների» մեջ են նախարարության աշխատակիցները: Մանկատանը որպես ծանր երեխաների հետ աշխատող մասնագետ ընդունվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական վարչության հաշվապահության աշխատակիցներից Գասպար Ռևազյանը:


Որպես մասնագետ մանկատանը «աշխատանքի են ընդունվել» նախարարության վարորդներից մի քանիսը: Այս բոլոր փաստերը բացահայտվել են, չորս հոգի հայտնվել է ամբաստանյալի աթոռին, բայց անձամբ նախարար Ասատրյանը շարունակում է պաշտոնավարել՝ այդպես էլ պատասխանատվություն չկրելով իրեն վերապահված ոլորտում կոռուպցիոն չարաշահումների համար»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել