Բրիտանացի 38-ամյա Լիանն Կրոուլինը իր առաջնեկի ծնունդից ընդամենը մի քանի ամիս անց նորից հղիացել է: Հղիությունը բնականոն ընթացք է ունեցել, սակայն երեխան ծնվել է գունատ և նվազ: Բժիշկներին հաջողվել է փրկել երեխային, սակայն կնոջ մոտ խնդիրները դրանից հետո են սկսվել՝ գրում է The Sun-ը:
Բժիշկները երկար ժամանակ չեն կարողացել հասկանալ կնոջ վատ ինքնազգացողության պատճառը: Կնոջ մոտ չդադարող արյունահոսություն է սկսվել: Նրան շտապ վիրահատել են. պարզվել է, որ արյունահոսության պատճառը գաղտնի հղիությունն է. չծնված երկվորյակը գրեթե ներաճած է եղել արգանդին:
Արդյունքում կնոջ մոտ սկսել է քաղցկեղ զարգանալ, երեք ամիս անց ախտահարվել են նաև նրա թոքերը: Անմիջապես քիմիաթերապիայով կասեցրել են քաղցկեղի տարածումը: Այժմ կինը վերականգնողական կուրս է անցնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: