Դե արի, իշխանություն, ճղվիր, պատռիր, որ կառուցես ապահով Հայաստան, ավելի լավ Հայաստան, պայքարիր կրթական ոլորտի բարելավման համար, երբ շարքային քաղաքացին չունի քաղաքացիական գիտակցություն, խարխլում է Հայաստանի ազգային անվտանգությունը: Դիմում եմ բոլոր վա՜յ-դասախոսներին: Դուք, մատների արանքով նայելով կրթությանը, նպաստում եք անգրագիտության, տգիտության, ապիկարության տարածմանը, երկրի պետականության խարխլմանը: Դուք, որ այսօր մի քանի գրոշի համար ծախվում եք, վաղը լինելու եք այդ ապիկար «բժիշկների», «մանկավարժների», «տնտեսագետների», «իրավաբանների» տգիտության զոհը, և ձեր երեխաներն են քաղելու պտուղներն այս ամենի: Մենք` 90-ականների սերունդը, արդեն քաղում ենք ձեր անկարողության պտուղները, երբ մեր Հայաստանը ետ է ընկել իր կայուն զարգացումից ձեր «կրթված տգետների» աշխատանքի շնորհիվ: Գոնե ամոթ ունեցեք և մի’ խանգարեք մեր սերնդին կերտել ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ ավելի բարեկիրթ, խելացի, որակյալ մասնագետներով և քաղաքացիական գիտակցությամբ հարուստ մասնագետներով: Դուք ձեր չարիքն արդեն գործել եք, իսկ հիմա ցանկացած արդար երիտասարդի, որ մտնում է կրթության ոլորտ, ապակողմնորոշում եք՝ ասելով` եկել ես ուրիշի եկեղեցի, քո աղոթքն ես թելադրում: Ամո’թ ձեզ, որ հայ եք կոչվում, սակայն ՀԱՅՆ իր երկրի ապագայի մասին կմտածեր:



