Գույնը համարվում է հոգեհուզական վիճակի, խառնվածքի, բնավորության արտահայտման հիմնական տարրերից մեկը: Այս կամ այն իրն ընտրելիս մենք կարող ենք ռացիոնալ ձևով ինքներս մեզ պատճառաբանել այդ ընտրությունը: Սակայն ենթագիտակցական մակարդակում այս կամ այն գույնի ընտրությունը շատ ավելի խորը դրդապատճառների մասին է վկայում, որոնք ահասարակ էսթետիկական ընկալման հետ կապ չունեն: Գույնի միջոցով կարելի է տեղեկատվություն ստանալ անձի մասին, ինչպես նաև կարելի է ստեղծել ցանկալի տպավորություն:
Դե ի՞նչ կարող է պատմել մեզ գույնը…
Առհասարակ տաք, բաց գույնի երանգները ընկերասիրության տպավորություն են թողնում, այդ երանգների մեջ դուք ավելի բաց եք թվում, ձեզ հետ ավելի հեշտ է շփվել:
Մուգ, սառը երանգները ստիպում են զրուցակցին որոշակի հեռավորություն պահպանել: Այդ գույները մարդուն ավելի ազդեցիկ և հեղինակավոր տեսք են թողնում: Բոլոր ոչ վառ մուգ գույները` ախրոմատիկ երանգին մոտ (սև - սպիտակ), բարձրացնում են մարդու կարգավիճակը:
Սպիտակ գույնը խորհրդանշում է մաքրություն, խաղաղություն, ազատություն: Սա անմեղության ու անաղարտության գույն է: Սպիտակ կրում են ինքնավստահ ու չզիջող մարդիկ, նրանց հատուկ է ավելի երիտասարդ լինելու ձգտումը: Նրանք կոկիկ են, կատարյալ ճաշակ ունեն: Նրանց հատուկ է նաև չափազանց մեծ քննադատությունը:
Մոխրագույն. էլեգանտություն, կայունություն, խստություն, պրոֆեսիոնալություն, արժանապատվություն, բարձր ինտելեկտի, ինչպես նաև զգացմունքների ճնշման գույն: Մոխրագույնն ընտրողները չեզոք են կյանքում, ձգտում են պաշտպանված լինել աղմկոտ աշխարհից ու չեն սիրում ուշադրություն գրավել: Նրանք աշխատասեր են, պահպանողական և վստահելի:
Սև. խստության, ավտորիտարության և իշխանության գույն է: Երբեմն վերջինս մռայլ աշխարհընկալման նշան է, իրականությունից ու անինքնավստահությունից փախչելու փորձ: Հագուստի սև գույնն այն կրողին հաղորդում է պաշտպանվածության զգացում:
Կանաչ. թարմության, բնականության, ներդաշնակության ու հանգստության գույն է: Այն ընտրում են կայուն ու հավասարակշռված, սոցիալական ուղղվածություն ունեցող, բարոյական, սկզբունքային մարդիկ: Նրանք առանձնանում են ինտելեկտի բարձր մակարդակով: Այս գույնը հատուկ չէ մարդկանց, ովքեր չեն սիրում վարվել այնպես, ինչպես բոլորը:
Կապույտ. այս գույնը խորհրդանշում է կայունություն, հանգստություն, վստահություն և լրջություն: Կապույտ գույնը նախընտրող մարդիկ վստահության արժանի մարդիկ են: Նրանք կարող են արտաքնապես սառը թվալ, սակայն ներքուստ շատ խոցելի են: Նրանք նրբորեն զգում են շրջապատողների կարիքները, հավատարիմ են մարդկային հարաբարություններում, ձգտում են ներդաշնակության և հանգստության, ինչպես նաև նրանք շատ պահպանողական են, զուսպ, պատասխանատու, պահանջկոտ և հուսալի:
Կարմիրը համարվում է լավատեսության ու վճռականության գույն: Զարմանալի չէ, որ այն նախընտրում են համարձակ մարդիկ: Նրանք ակտիվ են, իմպուլսիվ, երբեմն` նույնիսկ ագրեսիվ: Նրանք հիմնականում առաջնորդներ ու նորարարներ են: Կարմիր գույնը չընդունողները հաճախ են սթրես ապրում, հոգնածություն ունենում կամ ճնշվում խնդիրներից: Նրանց հատուկ է արկածների մեջ ընկնելու վախը: Հաճախ են հանգստի կարիք զգում:
Վարդագույն. մաքրության ու նրբության գույն է: Այն զուգորդվում է անմեղության, զգացմունքայնության և երիտասարդության հետ: Այս գույնը նախընտրող մարդիկ ռոմանտիկ են, անկայուն, տաղանդավոր, նրանք տանել չեն կարողանում կոպտությունը:
Մանուշակագույն. ստեղծագործ, էքսցենտրիկ գույն: Այս գույնը նախընտրող մարդիկ առեղծվածային են, նրանք մշտապես լի են ստեղծագործական և ոգեղեն գաղափարներով: Նրանք գրավիչ են, սրամիտ, ինքնահավան, հաճախ են ունենում տրամադրության փոփոխություններ:
Դեղին. այս գույնը խորհրդանշում է շռայլություն, իմաստություն, կամքի ուժ, երախտապարտություն: Այս գույնը նախընտրում են լավատես, ակտիվ, կեսուրախ, եռանդուն, ընկերասեր, անկեղծ, զարգացած ստեղծագործական ձիրք ունեցող մարդիկ: Նրանք բնույթով իդեալիստ են, նրանց բնորոշ է կատարելության ձգտումն ու զարգացած ինտուիցիան: Դեղին գույնի սիրահարները հավատարիմ ընկերներ են, ովքեր ձգտում են իրենց շուրջն ուրախություն տարածել: Ի հակադրություն նրանց` դեղին գույն չսիրողները թերահավատ մարդիկ են, ովքեր վախենում են հիասթափությունից և սովոր են երաշխավորված արդյունք ստանալ իրենց գործունեությունից:
Գազարագույն. այս գույնը սիրում են հատկապես երիտասարդները կամ էլ նրանք, ովքեր հոգեպես երիտասարդ են: Նրանք հակված են արկածախնդրության ու խանդավառության: Նրանք համառ են, սակայն դրա հետ մեկտեղ` անկայուն:
Շագանակագույն. այս գույնը խորհրդանշում է կայունություն ու վստահություն: Շագանակագույնը նախընտրող մարդիկ վստահելի են, նրանց մոտ լավ է զարգացած պարտքի և պատասխանատվության զգացումը, ինչպես նաև նրանք հավատարիմ են իրենց ընտանիքին և ընկերներին ու տանել չեն կարողանում մենակությունը:
Նյութի աղբյուրը` harmonia.am
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alvina.babayan/posts/4673817334177?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել