Անվտանգության նկատառումներից ելնելով՝ օդանավ նստելուց առաջ ուղևորներն անցնում են հատուկ ստուգումներ։ Իհարկե, սովորաբար արտառոց դեպքեր չեն գրանցվում՝ բացառությամբ թմրադեղերի, զենքի, զինամթերքի և արգելված այլ առարկաների տեղափոխման փորձերի։

Ահա այսօր ձեզ ենք ներկայացնում օդանավակայաններում մարդկանց մոտ հայտնաբերված ամենատարօրինակ իրերը։

1․ Մարդկային գանգ և ոսկրային մնացուկներ

2․ Դիակ

Տարիներ առաջ ԱՄՆ-ում մի մայր իր դստեր օգնությամբ անվասայլակի վրա էր դրել իր մահացած հոր մարմինը, իսկ աչքերին ակնոց դրել, որպեսզի օդանավակայանի աշխատակիցներին թվա, թե նա մահացած չէ։ Բայց ցավոք կամ բարեբախտաբար, նրանց խաբել չստացվեց։

3․ Թունավոր օձեր՝ պահված հատուկ հեղուկների մեջ

4․ Կենդանի ձկներ՝ թաքցված ճամպրուկի մեջ

5․ Վագր

2010 թվականին Բանգկոկի օդանավակայանում անվտանգության աշխատակիցներն ուղևորի ճամպրուկի մեջ 2 ամսական կենդանի վագր էին գտել։

6․ Կենդանի մողեսներ

Կրկին 2010 թվականին, սակայն արդեն Գերմանիայում, մի մարդ փորձել էր մողեսների անհետացող համարվող 57 տեսակ տեղափոխել։

7․ Երեխա

Որքան էլ տարօրինակ թվա, 2009 թվականին մի ընտանիք փորձել էր Միացյալ Արաբական Էմիրություններ մտնել՝ իրենց մի երեխային, ով վիզա չուներ, թաքցնելով ճամպրուկի մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել