Դուք երբևէ մտածե՞լ եք, որ ունեք վերլուծական մտածելակերպ, լավ եք կողմնորոշվում վիզուալ հանձարարություններում և ձեզ մոտ զարգացած է տրամաբանությունը։ Միանշանակ, կա կապ վերլուծական մտածելու և վիզուալ հանձնարարություններն արագ լուծելու ունակության մեջ։ Պարզվում է` դուք ունեք յուրահատուկ համակարգային մոտեցում այդպիսի հանձնարարությունները լուծելու համար, որն էլ հենց սերտ կապված է ձեր վերլուծական մտածելակերպի հետ։
Վերը նշված ունակություններով օժտված մարդիկ սկզբից տեսնում են ծառերը, հետո՝ անտառը։
Նրանց հետաքրքրում են կոնկրետ խնդիրներ, հետո նոր նրանք հավաքում են ամբողջական պատկերը։ Երբ խոսքը գնում է գլուխկոտրուկների մասին, վերլուծական մտածելակերպով օժտված մարդիկ դառնում են ամենալավը։
Այս գլուխկոտրուկն անհրաժեշտ է լուծել քայլ առ քայլ, այլապես ձեզ մոտ ոչինչ էլ չի ստացվի։ Վերլուծական մտածելակերպով օժտված մարդկանց համար շատ հեշտ է գտնել թաքնված իրերը։
Ահա ևս մեկ գլուխկոտրուկ։ Ձեզ հարկավոր է գտնել նկարում 4 կենդանուն։
Եթե դուք մտածում եք, որ դուք նույնպես օժտված եք վերլուծական մտածողությամբ, ապա դուք պետք է հեշտությամբ գտնեք այդ 4 կենդանուն։ Գտեք այդ թաքնված կենդանիներին այս անիմացիայում։
Ձեզ հարկավոր է գտնել հետևյալ կենդանիներին՝ աղվես, չղջիկ, այծքաղ և ֆլամինգո։
Վերլուծեք այս պատկերը՝ օգտվելով ձեր յուրահատուկ ունակություններից։ Դե ինչ, նկատեցի՞ք կենդանիներին։
Համոզված ենք, որ վերլուծական մտածողությամբ օժտված մարդկանց անգամ հարկավոր չէ այս հուշումը, սակայն մենք կասենք ճիշտ պատասխանը հատուկ այն մարդկանց համար, ովքեր այդպես էլ չգտան կենդանիներին։