Armsport.am-ը գրում է.

Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Լուկաս Ֆերնանդոն հետաքրքրել է մի շարք եվրոպական գրանդ ակումբների, որոնք պատրաստ են նրան ձեռք բերել ամռանը:

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, բրազիլացու տրանսֆերով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» և «Տոտենհեմը», «Էվերթոնը», իսպանական «Սևիլիան» և «Աթլետիկոն»:

Ռուսական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի համար կպահանջի 25 միլիոն եվրո:

«Սպարտակի» հետ Ֆերնանդոյի պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել