Սա Փարիզն է՝ մի վայր, որտեղ, շատերի կարծիքով, իրականանում են մի շարք երազանքներ: Փարիզն այն քաղաքներից մեկն է, որը գրկաբաց ընդունում է մարդկանց: Եթե մի օր որոշեք այցելել, ուրեմն՝ այս մի քանի վայրի մասին պետք է տեղեկություն ունենաք, քանի որ սրանք համարվում են Փարիզի և Ֆրանսիայի այցեքարտը: 

Վերսալ

Այն քաղաք է Ֆրանսիայում, Փարիզի հարավարևմտյան արվարձանն է, որը միջազգային ճանաչում է գտել իր ճարտարապետական հուշարձաններով, կերպարվեստով և պատմական իրադարձություններով:

Related image

Պեր Լաշեզ

Սա այն վայրն է, որը յուրաքանչյուրը պետք է տեսնի: Թարգմանաբար նշանակում է «Արևելյան գերեզմանատուն»: Այն աշխարհի ամենահայտնի և ամենամեծ գերեզմանատունն է: Այստեղ իրենց վերջին հանգրվանը գտել են Մոլիերը, Օսկար Ուայլդը, Օնորե դը Բալզակը, Անրի Ռենիեն և այլք: 

Image result for cemetery paris pere lachaise

Լուվր

Աշխարհում շատ հայտնի թանգարաններ կան, բայց Լուվրն իր ուրույն տեղն է զբաղեցնում: Այն մինչ թանգարան լինելը եղել է թագավորական պալատ: Թանգարանը բաղկացած է 8 բաժնից՝ Հին արևելք, Հին Եգիպտոս, Հին Հունաստան, Իսլամի արհեստ, Քանդակ, Արվեստի ստեղծագործություններ, Գեղանկարչություն, Գրաֆիկական աշխատանքներ, Աֆրիկա, Ասիա, Օվկիանիա, Ամերիկա:

Image result for Louvre

Թյուիլրի

Փարիզի կենտրոնում պալատ է: Լուվրի հետ կազմում է մեկ ընդհանուր համալիր: 

Image result for Tuileries Gardens

Էյֆելյան աշտարակ

Կարծում եմ, որ բոլորը գիտեն այս հայտնի աշտարակի մասին: Այն համարվում է աշխարհի հրաշալիքներից մեկը: Լինելով Ֆրանիսայում և հատկապես Փարիզում՝ պետք է այցելեք և տեսնեք այդ աշտարակը: 

Related image

Օրսե թանգարան

Օրսե թանգարանը պոստիմպրեսիոնիզմի և իմպրեսիոնիզմի աշխարհի ամենամեծ հավաքածուն ունի:

Related image

Սեն

Կարող եք այցելել գետի երկու ափերը: Ե՛վ ձախ, և՛ աջ ափը գեղեցիկ է:

Image result for The Seine

Ռոդենի թանգարան

Թանգարանի հավաքածուն ընդգրկում է քանդակագործի 133 աշխատանք։ Թանգարանի հենց մուտքի մոտ տեղադրված է Ռոդենի ամենահայտնի քանդակի՝ «Մտածողի» կրկնօրինակը:

Image result for Rodin Museum

Ժիվերնի

Այս գյուղակը հայտնի է դարձել Կլոդ Մոնեի տան և այգու շնորհիվ: 

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել