Փաստ է, որ մինչ այժմ իշխող կուսակցությունները կամ անհատները ըստ էության չեն կարողացել ամրապնդել երկրի պաշտպանական համակարգը, ստեղծել արդարադատության իսկապես արդար և օրինական համակարգ, և մեր բոլորի դժգոհությունն ու ցասումը այդ մարդկանց և կուսակցություն-ների նկատմամբ լիովին տեղին է․․․ Բայց դա չի նշանակում, որ մի կուսակցությունը փոխելով մեկ ուրիշով, երկրում ստեղծվելու է հզոր բանակ և արդարադատության մարդկայնորեն ընդունելի համակարգ․․․ Մարդիկ բողոքում են օլիգարխիայից, կապիտալիզմի հետևանքներից, բայց միևնույն ժամանակ նրանցից յուրաքանչյուրը ձգտում է ամեն գնով դառնալ օլիգարխ․․․ Դժվար է մարդկանց բացատրել, որ նման պայմաններում պարզապես անհնար է ստեղծել արդարադատության օրինական համակարգ․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: