Ընդհանրապես յուրաքանչյուր երկրի տնտեսության արյունատար անոթներից մեկը տրանսպորտային ուղիների փունջն է: Որքան մեծ է դիվերսիֆիկացիան այս ուղղությամբ այնքան ավելի անկախ է տվյալ երկիրը տնտեսապես: Ի՞նչ է նշանակում այս արյունատար անոթների վատ աշխատանքը կամ ընդհանրապես խցանումը: Ինչպես մարդու օրգանիզմում արյունատար համակարգի աշխատանքը, այնպես էլ այստեղ, եթե կտրվում են դեպի սիրտ տանող երակները, մարդու սիրտը սկսում է ծանր աշխատել, նույնը տնտեսության սիրտը, և կարող է նաև այդ սիրտը կանգնել: Շրջափակման արդյունք կարող են լինել ոչ նորմալ թանկացումները, որը հիմնականում կապված է ապրանքների ներմուծման այլընտրանքային ճանապարհների որոնման հետ, իսկ այդ դեպքում հաստատ ավելի թանկ է նստում: Հիմա կասեք՝ բա Իսրայելը ինչ ասի, է գոնե ծով ունեն: Հաջորդ խնդիրը արտահանման դժվարություններն են, որոնք նպաստում են տեղի արտադրանքի ոչ մրցունակության բարձրացմանը: Այս երկու խնիրները կամ այսպես կոչված տնտեսության ոչ առողջ վիճակը Հայաստանը և հայաստանցիները զգում են սեփական մաշկի վրա: Հաջորդ խնդիրը կապիտալի, աշխատուժի ոչ ազատ տեղաշարժի խնդիրն է, որը հանգեցնում է ընդհանուր երկրի մրցունակության անկման: Սենց ասեմ՝ եթե շրջափակում չլիներ, ապա ստացված համախառն ներքին արդյունքը կամ համախառն եկամուտը երկրի կլիներ տասնապատիկ անգամ ավելի շատ, այնուհետև այդ աճը տնտեսական կլիներ արդյունավետ: Նույնիսկ կարելի է հաշվարկել իրական կորուստները շրջափակման ժամանակ և իրական օգուտները շրջափակումը հանելուց հետո, եթե ցանկանաք, կարող ենք հաշվարկել հենվելով մեր վիճակագրական տվյալների վրա: Օգտվելով տնտեսագիտական տրամաբանությունից և առաջատար տնտեսամաթեմատիկական մոդելներից: Հաջորդ կողմը ֆինանսատնտեսական ճգնաժամի կողմն է, եթե սահմանները բաց լինեին, մեր անկումը այդքան խորը կարող է չլիներ: Ինչպես գիտենք, տնտեսությունը սնուցող հիմնական բաղադրիչներից մեկը ներդրումների ազատ հոսքն է: Իսկ շրջափակման մեջ գտնվող երկրներում ներդրումներ անողները մեծ ռիսկի են դիմում, քանի որ բախվում են հումքային ռեսուրսների ներմուծման խնդիրների հետ: Իսկ Հայաստանը բնական ռեսուրսների առկայությամբ չի փայլում: Մի խոսքով, եթե շրջափակումը վերացվի, շունչ կքաշենք, եթե ոչ, ապա պետք է մտածել տնտեսության զարգացման առավել արդյունավետ խթանման մասին: Որը, ըստ իս, այնքան էլ հեշտ խնդիր չէ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/407167429391460
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել