Քաղաքացին պետք է իր մաշկի վրա զգա բարեփոխումը, թեկուզ չնչին` դրականը. ասաց Շարմազանովը և հեռացավ: Այստեղ հեքիաթն ավարտվեց:
Հետընտրական ակտիվությունը սպասելի էր, քանի որ խաբվածների թիվը եռապատկվել է: Ուղղակի ընդունելի չէ այն մարդկանց դժգոհությունը, ովքեր իրենք են ձայներ ապահովել՝ իշխող կուսակցության հաղթանակը էլ ավելի ամրապնդելու համար: Ընտրակաշառքներին չեմ անդրադառնում, քանի որ չարժե կառչել այդ` 5.000, 10.000 կամ 20.000 դրամներից, քանի որ ընտրողը ուներ հնարավորություն իր սեփական կարծիքը հայտնել, երբ մենակ էր ընտրախցիկում, բայց փաստը ցույց տվեց, որ ԴՐԱՄԻ ազդեցությունը շուտ չի անցնում, կամ էլ ժողովուրդը դեռ մտածում է, որ գրչի ծայրին տեսախցիկ կա, և եթե իրենց ձայնը չտան ում որ ԱՍԵԼ են, ապա մեծ խնդրի առջև կկանգնեն, ուղղակի եթե այդպես է մտածում ընտրողների մեծամասնությունը, այսինքն՝ «սխալ ինֆորմացիա կրող, սեփական կարծիք չունեցող» երկրում մնացել են հատուկ կենտ թվով մտավորականներ և առհասարակ կրթված մարդիկ, ովքեր բնականաբար չէին հավատա նման ծիծաղելի բաների: Հարգելի՛ քաղաքացիներ, ովքեր դեռ Հայաստանում են, կարո՞ղ եք բացատրել, թե ինչու՞ եք ամեն անգամ նույն սխալը գործում և ամեն անգամ ավելի ուժգին բողոքում: Մի՞թե դուք դեռ հավատում եք ՀԵՔԻԱԹՆԵՐԻՆ: Ինչու՞ չեք առաջնորդվում փորձով: Չէ՞ որ ԴՈՒՔ եք ամեն օր առնչվում այն խնդիրներին, որոնք ձեզ համար առանց ջանք ու եռանդ խնայելու նախապատրաստում է իշխանությունը, ում օգտին դուք հերթական անգամ քվեարկեցիք: Մի՞թե դուք այնքան թույլ եք կամ կասկածամիտ ձեր իսկ անձի նկատմամբ, որ ենթարկվում եք որոշակի կեղծ ուժերի ագիտացիաներին: Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին ժողովրդին իրենց իսկ դեմքը: Մի մեղադրեք և մի զրպարտեք ոչ մեկին ձեր իսկ կատարած ՍԽԱԼ ընտրության համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/meline.yavryan/posts/449617741797303
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել