12-ամյա ավստրալիացի տղան մոր հետ վեճից հետո ուղղակի գողացավ նրա բանկային քարտն ու ուղևորվեց ճամփորդության։ Նա բավականին լավ էր նախապատրաստվել ճամփորդությանը․ վերցրել էր բանկային քարտը, օնլայն տարբերակով ինքնաթիռի տոմս պատվիրել, նույնիսկ Բալիի հյուրանոցներից մեկում համար էր պատվիրել, հավաքել իրերն ու ասել, իբր դպրոց է գնում։

Տղան պատմում է, որ միայն ճանապարհի կեսին են նրան հարցրել, թե ինչու է ինքը մենակ, և պահանջել փաստաթղթերը։ Իսկ ահա անձնագրի և դպրոցական քարտի ստուգումներից հետո երեխան հանգիստ շարունակել է արկածները։ Հյուրանոցում տղան ասել է, թե ինքը մենակ չէ, և ավագ քույրը շուտով կմիանա իրեն։

Տղայի անհետացման մասին հայտարարել է դասղեկը, ով զանգահարել է տուն և տեղեկացրել ծնողներին, որ նա այդպես էլ չի ներկայացել դասի։ Մայրը պարզել է որդու գտնվելու վայրը և անմիջապես մեկնել նրա հետևից։ Ընդհանուր առմամբ, տղան Բալիում անց է կացրել 4 օր և չի զղջում դրա համար։ Նա ասում է, որ միշտ է ցանկացել մեկնել արկածային ճանապարհորդության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել