
Չեմ կարծում, որ ազատ ենք...գնալով դառնում ենք ավելի կաղապարված: Բացատրեմ: Ի՞նչ է նշանակում, որ ամեն քայլափոխի, ամեն վայրկյան մարդկանց մի քայլը նկարում են ու տեղադրում համացանցում: Էլ ո՞ւր մնաց մարդու ազատությունը: Կարծում եք՝ նկարողների ու սարքերի առատությունից մարդիկ առավել կարգապա՞հ են դառնում: Ինձ արդեն տհաճ են ուսուցչուհուն նկարող աշակերտները, աղջիկների ծեծկռտուք նկարող տղաները, ոստիկանին նկարող վարորդները, էլ չեմ խոսում հայելու առաջ IPhone-ով իրենք իրենց նկարող աղջիկների մասին: Եվ ի վերջո... Ես ազատ մարդ եմ, բոլորս էլ ազատ ենք, ու մի կորցրեք ձեր ազատությունը ու մի ոտնահարեք ուրիշներինը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=551111174940480&id=100001248068397
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել