Այսօր վերջապես հասկացա մեր երկրի հրեշավոր արտագաղթի պատճառներից մեկը: Ճիշտ է, ես շատ եմ սիրում մեր հայ աղջիկներին, բայց նրանց մեծամասնության ազգային մտածելակերպն ու կյանքի հանդեպ տրամադրվածությունը մեզ՝ տղամարդկանց, ընտրության հնարավորություն չեն տալիս: Ասենք, եթե դու ծնվել ու մեծացել ես ինչ-որ ավանդական (չասենք «քյարթ») միջավայրում, ապա ստիպված պետք է ընտրություն կայացնես շրջապատիցդ, կյանքդ կապես խոշոր ստամոքսով ինչ-որ մեկի ավանդական (չասենք «քյարթ») դստեր հետ. այստեղ քո մեջ ներբեռնվում է արտագաղթի սիմպտոմը:
Քանի որ այդ աղջիկը ապրել է «օջախում», կարելի է տրամաբանել, որ առավոտյան վազքի դուրս եկած չի լինի, շեյփինգի էլ դժվար թե, որովայնի հատվածում ավելորդ մեծ յուղայնություն պարունակող շերտ կունենա, ձեր ամուսնական հարաբերությունները կեզրափակվեն միայն փոքրիկ Ալեքսիկ ու Միլենչո ունենալով, այնուհետև քեզ կստիպի՝ երեխաներիդ բուհ ընդունես (անկախ նրանից, նրանք բութ կլինեն, թե ոչ): Դու էլ դրան զուգահեռ նայում ես ամերիկյան ու ռուսական ֆիլմեր, տեսնում ես այնտեղի կանանց, նրանց մարմինը, մենթալիտետը, վերաբերմունքը, մի քանի անգամ էլ ռուսաստաններն ես լինում ու դառնում ես պոտենցիալ արտագաղթող: Այստեղից եզրակացություն՝ արտագաղթը խիստ կապված է մեր հայուհիների կազմվածքի հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyesayan/posts/565090366869289
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել