Մասնագետները տարիներ շարունակ հետազոտել են կարմիր գինու ազդեցությունը և այն եզրակացությանն են եկել, որ այն ոչ միայն դրական ազդեցություն է գործում մարդու օրգանիզմի վրա, այլև պաշտպանական գործառույթ է իրականացնում տարբեր հիվանդությունների նկատմամբ։

Գիտնականները պարզել են, որ կարմիր գինու պարունակության մեջ մտնող նյութերը դրական ազդեցություն են գործում սրտանոթային և արյունատար համակարգերի վրա։ Իսկ վերջին տարիներին պարզել են, որ կարմիր գինին պաշտպանում է նաև օնկոլոգիական հիվանդություններից։

Արգենտինացի կոսմետոլոգները կարմիր գինու կիրառման ևս մի միջոց են գտել, որի դեպքում գինին կրկին դրական ազդեցություն է գործում օրգանիզմի վրա, մասնավորապես՝ կնոջ։ Կոսմետոլոգները կարմիր գինին օգտագործում են կրեմների և քսուկների տեսքով։ Նրանք նշում են, որ մարդու մաշկի վրա նման կրեմները ոչ միայն երիտասարդացնող ազդեցություն են գործում, այլև ձգում են կուրծքը և այն ավելի գեղեցիկ են դարձնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել