Ճիշտ չի մեղադրել ժողովրդին, որովհետև ժողովուրդը փետրվարի 18-ին և ապրիլի 9-ին ցույց տվեց, որ ինքը չափից դուրս գիտակից ա, որ ինքը գործոն ա, ի դեպ՝ ամենակարևոր գործոնը, ու անգամ առանց առաջնորդների կարողանում է ինքնակազմակերպվել: Իսկ մայիսի 5-ին, քանի որ չկար հստակ ձևակերպված ասելիք, ժողովուրդը մնաց նստած տանը ու տենց էլ մնալու ա նստած, քանի դեռ չկա այդ ասելիքը: Քաղաքացին այլևս պարտվելու ռեսուրս չունի, քաղաքացին ոչ միայն ուզում է, այլև քաղաքացին պետք է միայն ու միայն տոնի Հաղթանակ...!
Այդ նպատակին հասնելու կա միայն մեկ մեխանիզմ, քաշում ես հստակ գիծ, մի կողմում մնում ա քաղաքական համակարգը, մյուս կողմում՝ հասարակությունը: Ձևավորում ես հստակ, բաց, անկեղծ, ազնիվ ասելիք, որը մատուցում ես հասարակությանը, ու գնում ես Հաղթանակի հետևից...!
Հ.Գ. Բավականին երկար ժամանակ ես զբաղվում էի մի բանով՝ պահեստավորում էի փամփուշտներս, ու հիմա եկել ա կրակելու ժամանակը...;)
Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը... Հեղափոխությունը լինելու է...!
Նավակ Ճոճողը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել