Կան տղամարդիկ, ում կանայք սիրում են անկեղծ և ամբողջ հոգով։ Բայց այդքանով հանդերձ հասկանում են, որ իրենց հարաբերությունները, ցավոք, շատ հեռու են հասուն ու լուրջ լինելուց։ Հոգեբանները նշում են 5 հիմնական պատճառ, որոնց դեպքում կանանց մոտ հայտնվում են կասկածներ՝ արդյոք պետք է մնալ նրա հետ ողջ կյանքում։

Նա դեռևս չի հասունացել

Բոլոր տղամարդիկ են մի քիչ երեխա, բայց կան այնպիսիք, որոնք խրոնիկ հակվածություն ունեն չմեծանալու։ Նման երիտասարդներին հիմնականում ծանոթ չէ հասուն մտածելակերպը, ինչի հետևանքով նրանք կարող են միանգամից հրաժարվել պատասխանատվությունից կամ լիովին ամբողջը թողնեն կնոջ ուսերին։

Նրան հետաքրքրում է միայն իր ապագան

Նման տղամարդիկ սովորաբար իրենց նպատակները և երազանքերն ավելի բարձր են համարում, քան ձերը։ Նա երբեք չի երազում ու կառուցում հետագա պլաններ ձեզ հետ։ Նման տղամարդկանց հետ կարելի է ուրախ ու հետաքրքիր անցնել, բայց ոչ երբեք հարմարավետ։

Նա չի կարողանում արտահայտել զգացմունքները

Այսինքն՝ դուք ենթադրում եք, որ նրան դուր եք գալիս ավելի, քան մյուս կանայք, բայց արդյո՞ք նա սիրում է ձեզ։ Այս դեպքում ոչ վստահ լինելը միանգամից դառնում է պատճառ, որի հետևանքով զույգն աստիճանաբար հեռանում է իրարից։ Կանանց մեծ մասը, հավանաբար, կհամաձայնի, որ հարաբերությունների համար զգացմունքները ճիշտ արտահայտել իմանալը շատ կարևոր է։

Նա պարփակվում է

Նա չի խոսում այն մասին, ինչն իրեն անհանգստացնում է։ Շատ տղամարդիկ դա անվանում են ուժեղ բնույթ, բայց դա ընդամենը բացվել չցանկանալու դրսևորում է։ Եթե դուք պատրաստվում եք համատեղ կյանք ստեղծել, ապա պետք է պատրաստ լինեք, որ խնդիրները լուծելու եք միասին։

Նա չարդարացրեց ձեր վստահությունը

Դժվար է ապրել մարդու հետ, կիսել նրա հետ մեկ անկողին, դաստիարակել երեխաներին և կասկածել՝ վախենա՞լ է պետք նրանից, թե՞ վստահել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել