Panarmenian.net-ը գրում է.

«Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» նախաձեռնությունները հանրահավաք են անցկացնում Երևանի Հանրապետության հրապարակում։

Օրվա ընթացքում նրանք փակել են բազմաթիվ փողոցներ և փորձել են պառալիզացնել պետհիմնարկների աշխատանքը՝ բողոքելով Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ։

Երեկոյան ընդդիմության համակիրները հավաքվել են հրապարակում:

20։22 «Այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունենում Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ամենաբազմամարդ հանրահավաքը, և դուք եք կերտել այս օրը: Ընդ որում՝ այս հանրահավաքի մասին հայտարարվել է ընդամենը 5-6 ժամ առաջ: Հանրապետության ամենամեծ հրապարակը լեփլեցուն է ընդդեմ Սերժ Սարգսյանի: Այս զարթոնքը պիտի փոխի Հայաստանի ապագան»:

20:15 Հարթակին է Նիկոլ Փաշինյանը․ «Հայաստանը չունի Սերժ Սարգսյան անունով վարչապետ»

20։10 Սասուն Միքայելյան, ՔՊ պատգամավոր․ 2008 թվականից հետո հրապարակում նման բազմություն չի հավաքվել։ Մեր խոհեմությամբ մենք պետք է հաղթենք, սա ազատամարտ է։ «Այս 30 տարվա ընթացքում մեր առաջնորդները թողել են մեզ մենակ, բայց Նիկոլ Փաշինյանն առաջինը պահանջարկվով գնաց զոհվելու՛։ Առաջինը ի՛նքը գնաց»։

19:53 Հրապարակը թռչնի թռիչքի բարձրությունից՝ ժամը 19։00 դրությամբ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել