Անկախ այն ամենից, թե ինչ եզրակացություններ կանեն մարդիկ, թե ինչպես կբնորոշեն իմ այս քայլը քամ թե ընդդիմության ներկայացուցիչները վիրավորանքի ինչ բառեր կընտրեն ինձ բնութագրելու համար, այդուհանդերձ հաշվի նստելով վաճառված ու անինքնասեր ժողովրիդ մեծամասնության՝ համենայնդեպս 56 տոկոս կազմող ընտրողները հենց մեծամասնություն են, որոշման, 5000 դրամանոց քվեների վերջնահաշվարկի հետ, հանդիսանալով ՀՀ Երևան քաղաքի բնակիչ՝ շնորհավորում եմ Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթում արգասաբեր ու Երևանի համար արդյունավետ պաշտոնավարում:
Շնորհավորանքիս կից, չմոռանալով ու հարգելով վաղուց արդեն մեռած հայկական ինքնասիրության հիշատակը, ցավակցում եմ 44 տոկոս կազմող բոլոր այն հայերին, ովքեր դատապարտված են տառապել մի խումբ օճառապաշտների հարուցած աչքերի մրմուռից: 
Հ.Գ. 
Պարոն Սերժ Սարգսյան что-то նավթալինի հոտ եմ առնում, իսկ Դո՞ւք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել