Տատիկն ու պապիկը կարևոր մարդիկ են, քանի որ նրանք հենց լուսանկարչի տատիկն ու պապիկն են: Վիետնամից Խա Մայն իր աշխատանքներում ցուցադրում է նրանց կյանքն ու կենցաղը, սիրո հուզիչ պատմությունը, որ սկսվել է դեռևս 60 տարի առաջ:

87 տարեկան հասակում նրա պապիկը ֆիզիկապես ուժեղ է և հետաքրքրվում է ժամանակակից տեխնոլոգիաներով: Իր մեծ ընտանիքի հետ կապը պահելու համար նա սովորել է օգտվել սոցիալական ցանցերից և ունի էլեկտրոնային հասցե: Պապիկը վստահեցնում է, որ յուրաքանչյուր մարդ պետք է տիրապետի տեխնոլոգիաներին և զարգանա: Իսկ ահա տատիկը շատ խելացի է, և ընտանիքի հանդեպ նրա սերը չունի սահմաններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել