Հայաստանի ժողովրդագրական համամասնությունը փայլուն ցուցադրվում է վերջին համեմատաբար բազմամարդ հանրահավաքներին: Դժվար չի նկատել, որ այդ հանրահավքներին մասնակցում են գլխավորապես երիտասարդներ և տարեցներ: Համարյա բացակայում է 30-50 տարեկանների սերունդը: Եթե դրանք կան, ապա մեծ չափով տղամարդիկ են, գլխավորապես՝ քաղացիական հագուստով ոստիկանները: Սա ոչ թե հասարակության տարիքային շերտերի հետաքրքրությունների՝ համակրանքների-հակակրանքների ցուցադրություն է, այլ բնակչության գործնական ժողովրդագրական առկայության: Եթե նայեք ՀՀ նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը, կտեսնեք, որ ՀՀ ժողովրդագրական տարիքային խմբերում 30-50 տարեկանները 25-30 տոկոսով զիջում են 10-30 և 50-70 տարիքային խմբերին: Ինչպես բազմիցս գրել եմ՝ Հայաստանի տարիքային ՛՛միջին սերունդը՛՛ ուղղակի բացակայում է երկրից: Սա Հայաստանի ջարդվող ողնաշարի դրսևորումներից մեկն է: ՀՀԿ-ի նիստերին մասնակիցներով չդատել՝ դա դասական ծերակույտ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել