1. Ուղեղը կարող է մտապահել համացանցում առկա ողջ ինֆորմացիան
Ուղեղի՝ ավազի հատիկի չափ մասը պարունակում է մոտ 100.000 նեյրոն։ Այդ բոլոր նեյրոնները փոխկապակցված են, և այդ կապերն ավելի շատ են, քան աստղերը՝ ամբողջ տիեզերքում։ Հենց դրա շնորհիվ ուղեղը կարող է պահպանել մոտ մեկ կվադրիլիոն բայթ ինֆորմացիա, ինչը հավասար է մոտ 4.7 միլիարդ գրքի պարունակությանը։
2. Ուղեղը մարզումների կարիք ունի
Ուղեղի համար շատ օգտակար է ուսուցումը, անծանոթ աշխատանքով զբաղվելը, կարդալը, մարմնամարզությունը և, իհարկե, ճիշտ սնունդն ու քունը։
3. Սովորաբար ուղեղն ինքնակառավարման ռեժիմով է աշխատում
Մեր այսօրվա մտքերի 50 տոկոսն իրական երեկվա մտքեր են։ Հենց այդ պատճառով էլ այդքան դժվար է փոխել մեր մտածելակերպը։
4. Ուղեղը չի հոգնում մտավոր աշխատանքից
Հոգնածության զգացումն առաջանում է ապրած էմոցիաներից։ Բուն ուղեղը միշտ էլ նույն արտադրողականությամբ աշխատում է։
5. Ուղեղն իրականությունն ու երևակայությունը նույն կերպ է ընկալում
Ուղեղը չի հասկանաում, թե ինչով են տարբերվում իրականությունն ու ֆանտազիան։ Ուղեղի հենց այդ ֆունկցիան է հնարավոր դարձնում պլացեբո ազդեցության գոյությունը։
6. Ուղեղը կարելի է փոփոխել
Ցանկացած միտք նոր նեյրոնային կապեր է ստեղծում ուղեղում։ Երբ մենք մտածում են մի բանի անհնար լինելու մասին, այդ միտքը արմատավորվում է մեր ուղեղներում։ Իսկ եթե մտածենք, որ ամեն ինչ կստացվի, ապա ուղեղը կսկսի ուզածին հասնելու ճանապարհներ փնտրել։