Հերթական անգամ հայ մարդը՝ մասնավորապես երևանցին, իր ընտրությամբ ապացուցեց, որ ոչ մի ցանկություն չունի զարգանալու և լավ ապրելու: Մարդկանց ավելի շատ հետաքրքրում է այսօրվա օրը, այսօրվա 5000 կամ 10000 դրամը՝ չմտածելով անգամ, որ դա հենց իրենցից գողացված փողն է, և մի քանի օրից նորից վերադարձնելու է նրան, ումից որ ստացել է: 


1. 2682 քաղաքացի ձայն է տվել նոր, երիտասարդ կուսակցության, որը դեռևս ոչնչով աչքի չի ընկել: Բայց, այնուամենայնիվ, այսքան մարդ վստահել է նորաստեղծ այս կուսակցությանը:
2. 97048x10000 դրամ (տեղ-տեղ 15000դրամ)=970,480,000: Բայց դե բոլորը չեն, որ գումարով են քվեարկել: Ներողություն եմ խնդրում այդ մարդկանցից, եթե իրականում այդպիսիք կան:
3. 35641 քաղաքացի, ուղղակի դժգոհելով իշխող կուսակցությունից՝ իրենց ձայնը տվեցին «Բարևին»: Ինձ համար անհասկանալի է այս դաշինքի ուղին: Ու՞ր են գնում, ո՞ր ճանապարհով:
4. 18458 քաղաքացի, դժգոհ լինելով իշխող կուսակցությունից, իր քվեն վստահեց մյուս ընդդիմությանը: Իրենց գործն է:
5. 15949 ընտրող: ՀՅԴ կուսակցության համար շատ ցածր ցուցանիշ է, քանի որ ՀՅԴ-ն միշտ ունեցել է իր հաստատուն ընտրազանգվածը:

6-րդ կետին կանրադառնամ վերջում:

7. Միայն 15692 քաղաքացի վստահեց Արմեն Երիցյանին: Ցավալի է: Այս մարդն, իրոք, կարող էր զարգացնել Երևանը և կյանքի կոչել իր ծրագրում տեղ գտած բոլոր կետերը:

Եվ վեջապես 6-րդ՝ ամենաաբսուրդ ընտրությունը: 234961 ընտրող ընտրել է մականունավորների, թաղային տասովչիկներին: Քանի դեռ դուք կատարում եմ այսպիսի ընտրություն, մենք միշտ էլ վատ ենք ապրելու: Կասեմ ավելին՝ վաղը ավելի վատ ենք ապրելու, քան այսօր: Տրամաբանական ավարտը ոչ մի լավ բանի հետ չեմ ասոցացնում՝ դատարկ 30000 կմ.ք. և մոլորակի վրայից վերացած մի ազգ, որն ուներ երկար դարերի պատմություն:

Հ.Գ. Սա ձեր ընտրությունն է, հարգելի երևանցիներ: Շատ ճիշտ է այն ասացվածքը, որ ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել