Մի հատ ինԾիմ հարց էլի․ էս նեո-ռեվոլյուցիոներական շարժման արդյունքում Վոլան դե Մո՞րտն է գալու իշխանության։ Լուրջ, նենց տպավորություն ա, որ «тот, кого нельзя называть» սկզբունքով երդում են կերել պայքարիստներն ու մերժիստները, որովհետև Սերժին մերժելու կոչ անելն, իհարկե, միանգամայն իրավաչափ է ու նորմալ, բայց եթե էդ կոչին չի հետևում հստակ առաջարկ, թե մերժելուց հետո ում պետք է սկսենք ընդունելի կամ մերժելի համարել, ապա դա լենինյան կուխառկայի մակարդակի քաղաքականություն է։

Հ․Գ․ Իսկ եթե դու անկեղծորեն համարում ես, որ Հայաստանը մոլորակից կտրված է, ու նույն Ուկրաինայի օրինակը բավական չէ, որ հասկանաս, որ մերժելը, քանդելը, փոխելն ինքնանպատակ չեն կարող լինել, պետք է լինեն նաև իրական ու ընկալելի այլընտրանքներ, ապա ցավում եմ, որովհետև դու տուպիցա ես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել