Ինչքան ցածր ա երևանցին իրեն գնահատում... 1 երևանցին այսօր արժե 10,000-20,000 դրամ... Չէ, երևանցի, ես քեզ ուրիշ մարդ եմ ճանաչել... ժամանակին դու անգին էիր. քեզ առնելն անհնար էր, իսկ այսօր արժես ընդամենը 10,000: Ես հարգում եմ այն երևանցուն, ով անվճար ու ազատ է կատարել իր ընտրությունը: ԽՈՍՔՍ ՆՐԱՆՑ ՉԻ ՈՒՂՂՎՈՒՄ: Ես խոսում եմ միայն ձայնավաճառ ու ֆեոդալիզմին հարմարվող երևանցու մասին, իսկ նրանք մեծամասնություն են: Սատանայի փորձությունը, ցավոք, մեր ազգը բարձր մակարդակով տանուլ տվեց: Դա մենք ապացուցեցինք այս տարվա բազմաթիվ ընտրությունների ընթացքում. հարմարվել ենք 5000 դրամի ու գիշերային որսամիս դառնալու սովորությանը. դե ինչ, բարով տժժանք հնգամյա կրակներում...

Ամեն ընտրությունից հետո իրոք կոտրվում ու հիասթափվում եմ, ամեն ընտրությունից հետո ատում եմ Հայաստանը, հային. ափսոս. ամեն ինչ կարար իրոք էնքան ավելի լավ լիներ. էն գյուղերը, որ էդքան ես եմ ամեն շաբաթ տեսնում. մարդկանց խղճուկ վիճակը, կյանքը. ինչի՞ հետևանք ա դա. Հայաստանը պետք էր փոխել` սկսած Երևանից. այո, բայց կարծրատիպը շատ հզոր բան ա. ՏԱԲՈՒ.

Ժողովուրդ, պահանջատերեր, չվաճառվող հայեր, եկեք ընդունենք. մեր շարքերը շատ նոսր են: Մենք պետք է շատանանք, մենք պետք է խտանանք... Մտածեք էդ մասին... հակառակ դեպքում... հակառակ դեպքի ավարտը բոլորիս պարզ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել