Ներկայումս բազմաթիվ միֆեր ու շփոթություններ գոյություն ունեն, որոնց մարդիկ ի սրտե հավատում են: Եվ հարցը բացարձակապես անտեղյակության մեջ չէ. ուղղակի գիտական որոշ փաստեր գիտությանն ու մարդկությանը հայտնի են դարձել միայն վերջերս:

Ցավոք սրտի, ժամանակակից դպրոցներում ևս հաճախ երեխաներին հնացած տվյալներ են ներկայացնում Երկիր մոլորակում տեղի ունեցող այս կամ այն երևույթի վերաբերյալ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 12 հանրահայտ միֆեր Երկիր մոլորակի վերաբերյալ, որոնց շատերը հավատում են մինչ օրս:

Միֆ։ Ադամանդն անհնար է կոտրել:

Իրականություն։ Մուրճի «թեթև» հարվածը մեկ ադամանդը տասնյակ փոքր կտորների կբաժանի:

  

Միֆ։ Կայծակը երբեք երկրորդ անգամ նույն տեղը չի հարվածում:

Իրականություն։ Հարվածում է: Օրինակ՝ Էմփայր Սթեյթ Բիլդինգ կառույցի սրածայր վերջավորությանը կայծակը հարվածում է տարեկան միջինում 25 անգամ:

Միֆ։ Աշխարհում ամենամեծ անապատը Սահարան է:

Իրականություն։ Իրականում ամենամեծ անապատն Անտարկտիկական անապատն է: Դրա տարածքը կազմում է 13,8 մլն քկմ, մինչդեռ Սահարայի տարածքը 9,1 մլն քկմ է:

Միֆ։ Ջուրն էլեկտրականություն է հաղորդում:

Իրականություն։ Էլեկտրականություն հաղորդում է ոչ թե ջուրը, այլ՝ դրանում պարունակվող հանքանյութերը:

Միֆ։ Լոնդոնի հանրահայտ Բիգ Բենը մեզ հայտնի ժամով աշտարակն է:

Իրականություն։ Բիգ Բենն աշտարակի զանգն է, որը ղողանջում է: Հենց աշտարակը 2012-ից ի վեր կոչվում է Ելիզավետայի աշտարակ:

Միֆ։ Բոլոր ծառերը ջուր են ստանում արմատների միջոցով:

Իրականություն։ Աֆրիկյան անապատներից մեկում աճում է հսկա մի ծառ, որի տերևները ջուր են մատակարարում արմատներին:

Միֆ։ Ամպերն անկշիռ են:

Իրականություն։ Ամպերը կազմված են ջրի փոքրիկ կաթիլներից: 1 կմ3 ծավալով ամպը կշռում է մոտավորապես 1 տոննա:

Միֆ։ Չինական մեծ պարիսպը մարդու կողմից ստեղծված միակ կառույցն է, որ անզեն աչքով տեսանելի է տիեզերքից:

Իրականություն։ Ոչ, այն չափազանց բարակ է (6մ), որպեսզի տեսանելի լինի տիեզերքից:

Միֆ։ Կակտուսը պաշտպանում է համակարգչի վնասակար ճառագայթներից:

Իրականություն։ Այս հորինվածքը պատկանում է ֆիզիկոս ուսանողների, որոնք հումորային հոդված են գրել կակտուսի «օգտակարության» մասին:

Միֆ։ Վախեցած ջայլամը գլուխը թաքցնում է ավազի մեջ:

Իրականություն։ Ջայլամներն իրենց գլուխները երբեք չեն թաքցնում ավազի մեջ: Այս հորինվածքը պատկանում է հռոմեացի գրող-գիտակ Պլինիոս Ավագին:

Միֆ։ Ամենաերկար գետը Նեղոսն է:

Իրականություն։ Ամազոնը Նեղոսից երկար է 140 կմ-ով:

Միֆ։ Աշխարհում ամենաաղի ծովը Մեռյալ ծովն է:

Իրականություն։ Ամենաաղի ծովը Դոն Ժուանն է, որը գտնվում է Անտարկտիդայում: Դրա ջուրն այնքան աղի է, որ սառչում է -50O ջերմաստիճանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել